«Արմավիր» ՔԿՀ–ում բու՞նտ է․ քրեակատարողական ծառայությունից պարզաբանում են

11.01.2024, 16:31
Տեղեկություններ էին տարածվել, որ ՔԿՀ–ում մեծ աղմուկ է, դատապարտյալներն ու կալանավորները բունտ են անում, փորձում են պոկել դռները
«Արմավիր» ՔԿՀ–ում բու՞նտ է․ քրեակատարողական ծառայությունից պարզաբանում են

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունվարի 11-ին, www.armlur.am լրատվական կայքում զետեղվել է հրապարակում այն մասին, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում «բունտ է»։ 

Վերոնշյալ հրապարակման կապակցությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անհնազանդության ակցիաներ չկան, աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։

Նշենք, որ armlur-ը հայտնել էր, որ իրենց հասած տեղեկությունների համաձայն՝ «Արմավիր» ՔԿՀ ՔԲԿ ՊՈԱԿ ստորաբաժանման ղեկավար Գևորգ Գեժոյանի մասով իրավապահները գործընթաց են սկսել։

Հակակոռուպցիոն կոմիտեն վերոնշյալ ստորաբաժանման առաջին մասնաշենքում է, որտեղ մեծ աղմուկ է, դատապարտյալներն ու կալանավորները բունտ են անում, փորձում են պոկել դռները։–0–