431.27
5.71
396.02
-1
Եղանակը Երևանում
Հայ

«Արմավիր» ՔԿՀ–ում Ֆրանսիայի քաղաքացի 33–ամյա կալանավոր է մահացել

12:29
22 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ, Ֆրանսիայի քաղաքացի, 1988թ. ծնված Ա. Ս.-ի ինքնազգացողությունը հոկտեմբերի 21-ին, ժամը 11։10-ի սահմաններում, կտրուկ վատացել է, հաղորդում է ԱՆ քրեակատարողական ծառայությունից։

 Վերջինիս է այցելել հիմնարկի բժիշկը, սակայն րոպեներ անց՝ ժամը 11։35-ի սահմաններում, արձանագրվել է Ա. Ս.-ի կենսաբանական մահը, հաղորդում է «Արմենպրեսը»։

Նշվում է, որ Ա. Ս.-ն կալանավորվել էր 2021թ. սեպտեմբերի 4-ին, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ինչպես նաև այդպիսիք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ կամ գործիքներ արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելը) և 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) նախատեսված հանցավոր արարք կատարելու համար:

ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնում մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի կապակցությամբ քրեակատարողական ծառայողների գործողություններում հնարավոր կարգապահական խախտման հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի հանձնարարությամբ իրականացվում է ուսումնասիրություն։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:22
07 Փետրվարի 2023
Հրազդանի կիրճում մեքնաներ են բախվել, կան տուժածներ
Հրազդանի կիրճում ավտովթար է տեղի ունեցել
12:25
07 Փետրվարի 2023
Երևանում դիմակավորված անձինք փորձել են պայթեցնել բանկոմատը. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ. Երևանում դիմակավորված անձինք փորձել են պայթեցնել բանկոմատը.
09:46
07 Փետրվարի 2023
Թուրքիայում այսօր կրկին երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայում այսօր կրկին երկրաշարժ է գրանցվել
18:46
06 Փետրվարի 2023
Երևանի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Երևանի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
14:52
06 Փետրվարի 2023
Թուրքիայում կրկին ուժեղ երկրաշարժ է գրանցվել, շենքը փլուզվել է ուղիղ եթերի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Թուրքիայում քիչ առաջ կրկին ուժեղ երկրաշարժ է գրանցվել, շենքը փլուզվել է ուղիղ եթերի ժամանակ. ՎԻԴԵՈ
13:41
06 Փետրվարի 2023
Ինչպես է փլուզվում շենքը Թուրքիայում երկրաշարժից հետո (ՎԻԴԵՈ)
Թուրքիայում շարունակում են շենքեր փլուզվել նույնիսկ երկրաշարժից հետո. ՎԻԴԵՈ
12:41
06 Փետրվարի 2023
Հայտնի է Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհված հայերի ինքնությունը
Հայտնի է Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհված հայերի ինքնությունը
11:50
06 Փետրվարի 2023
Սիրիայում երկրաշարժի զոհերի թվում հայեր կան
Սիրիայում երկրաշարժի զոհերի թվում հայեր կան
11:18
06 Փետրվարի 2023
Սարսափելի կադրեր. ինչպես են Հալեպում փլուզվում բազմաբնակարան շենքերը (ՎԻԴԵՈ)
Սարսափելի կադրեր. ինչպես են Հալեպում փլուզվում բազմաբնակարան շենքերը. ՎԻԴԵՈ
11:01
06 Փետրվարի 2023
Հարյուրավոր զոհեր և վիրավորներ. Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժեր են գրանցվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ադանայում երեք բարձրահարկ բնակելի շենքեր ամբողջությամբ ավերվել են. ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ
09:43
06 Փետրվարի 2023
Գիշերը երկրաշարժ է գրանցվել հայ-վրացական սահմանին
Հզոր երկրաշարժ է գրանցվել նաև Թուրքիայում ու Սիրիայում, կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ
23:24
04 Փետրվարի 2023
Երևանի կենտրոնում տուն է այրվում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Կադրեր Երևանում բռնկված խոշոր հրդեհի վայրից ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ