ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին «Արմավիրի» ՔԿՀ–ում 21–ամյա կալանավորված անձի դի է հայտնաբերվել, հաղորդում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորված անձ, ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով (ավազակություն) և 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մեղադրվող, 07․10․1998թ․ ծնված Սարգիս Հակոբի Աբելյանի դին՝ 2-րդ հարկի մահճակալից մարզահագուստի ամրակապով կախված վիճակում։
Դեպքի
հանգամանքները
պարզելու
նպատակով
ՀՀ
քննչական
կոմիտեի
Արմավիրի
մարզային
քննչական
վարչության
Վաղարշապատի
քննչական
բաժնում
հարուցվել
է
քրեական
գործ։–0–