ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր գիշերը հիվանդանոցում 31–ամյա դատապարտյալ է մահացել։
Загружается новость ... "Лево"
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը .դեկտեմբերի 26-ին՝ ժամը 00։05-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սերգեյի Կարապետյանի (ծնված 1988թ․, նախկինում 5 անգամ դատապարտված) ինքնազգացողության վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն։
«Ժամը 00։20-ի սահմաններում Ա․ Կարապետյանը տեղափոխվել է «Վաղարշապատ» ԲԿ, որտեղ և գրանցվել է նրա կենսաբանական մահը։ Նախնական ախտորոշումը՝ սրտի հանկարծակի կանգ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Դատապարտյալի մահվան պատճառը ճշտելու նպատակով կատարվում է քննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։–0–