ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պատգամավորի թեկնածու, «Շիրինյան–Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» առաջնորդներից մեկը` Արման Բաբաջանյանը տեղեկացրել է, որ կրակել են իր ավտոմեքենայի վրա։
«Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է այն էլ մասնակցում է ընտրության այսպիսի պատահարներից չենք խուսափելու», – գրել է նա Facebook–յան իր էջում` հրապարակելով վնասված մեքենայի լուսանկարներն ու չնշելով, թե ում մասին է խոսքը։
Միջադեպին արձագանքել է ՀՀ ոստիկանությունը` նշելով, որ հունիսի 20-ին, նախնական տվյալներով՝ ժամը 09․30-ի սահմաններում, դեռևս չպարզված հրազենից կրակոց է արձակվել Արման Բաբաջանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն։
«Դեպքի վայր՝ Նորք-Մարաշ 6-րդ փողոցի 1-ին նրբանցք են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է քննություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում