ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Թումոյի» դասախոսներից մեկը հայտնել է, որ նախօրեին Արցախի Հաթերք գյուղ ընթանալիս ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան հրել ու ձորն է գցել քաղաքացիական ավտոմեքենա։
Նա այդ մասին գրել է իր Facebook–յան էջում։
Նմանատիպ գրառում է կատարել նաև ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Արցախում ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան հրել ու ձորակն է գցել հայկական տաքսին: Հրաշքով՝ զոհեր ու տուժածներ չկան», – գրել է Վրթանեսյանը` հրապարակելով լուսանկարներ։
«Նովոստի–Արմենիա»–ն դիմել է Արցախի ոստիկանություն, որտեղից հայտնել են, որ տեղյակ են միջադեպի մասին և այս պահին ահազանգը փոխանցվում է Ճանապարհային ոստիկանությանը, որը կզբաղվի քննությամբ։–0–