Արարատի մարզում էլեկտրագնացքը բախվել է մեքենայի. կան տուժածներ

01.12.2019, 21:46
Արարատի մարզում էլեկտրագնացքը բախվել է մեքենայի. կան տուժածներ
Արարատի մարզում էլեկտրագնացքը բախվել է մեքենայի. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր երեկոյան արտակարգ պատահար է տեղի ունեցել Արարատի մարզում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Դեկտեմբերի 1-ին, ժամը 19։37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղից Բյուրավան գյուղ տանող ավտոճանապարհին էլեկտրագնացքը բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային: Կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ:–0–