Արարատի մարզում բեռնատարը հայտնվել է չգործող ջրատարում․ եղել է գազի արտահոսք

24.08.2024, 11:57
Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ
Արարատի մարզում բեռնատարը հայտնվել է չգործող ջրատարում․ եղել է գազի արտահոսք

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 24-ին, ժամը 01:41-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տափերական - Նոր Կյանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է գազի արտահոսք, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տափերական - Նոր Կյանք ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում վառելիք տեղափոխող «GAZ» մակնիշի դիզելային բեռնատարը (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1977 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել չգործող ջրատարում. տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ջրատարից։