578.33
6.66
486.24
+28
Եղանակը Երևանում
Հայ

Արարատի մարզի ընտրատեղամասերից մեկում հնչած կրակոցների հետքերով. հրապարակվել են դեպքի հանգամանքները, կան վիրավորներ

21:39
20 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. 2021թ. հունիսի 20-ին՝ ժամը 08:30-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Ազատաշեն համայնքի 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:Նույն օրը՝ ժամը 10:10-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական

կենտրոնից ահազանգ է ստացվել՝ Գեղանիստ համայնքի երկու բնակիչների՝ պոլիտրավմա ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության դիմելու վերաբերյալ:

Ահազանգերի հիման վրա նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

Նախնական տվյալներով՝ 2021թ. հունիսի 20-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Արարատի մարզի Ազատաշեն համայնքում տեղակայված 11/11 ընտրատեղամասում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակից կուսակցություններից մեկի պատգամավորի թեկնածուի, նույն կուսակցության անդամներ, նշված տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող անձանց, այդ թվում՝ աընտրատեղամասի բակում, ինչին մասնակցել են նաև ընտրության եկած անձինք, որի ընթացքում հնչել են կրակոցներ:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և հիմք՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդվածի 2-րդ մասով ( Տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը) և 154.4-րդ (Զենքով` տեղամասային կենտրոն մուտք գործելը) հոդվածով:

«Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ կրակոցներն արձակել է պատգամավորի թեկնածուի որդին, ով ի վիճակի չէ քննչական գործողություններին մասնակցել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 3 հատ 9մմ տրամաչափի փամփուշտ, որոնցից մեկը՝ չկրակված, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող գազային ատրճանակը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:06
30 Հուլիսի 2021
Արցախից սանավիացիով Երևան է տեղափոխվել 3–ամյա փոքրիկ. նրա մոտ ծանր գանգուղեղային վնասվածք է
Արցախից սանավիացիով Երևան է տեղափոխվել  3–ամյա փոքրիկ. նրա մոտ ծանր գանգուղեղային վնասվածք է
12:52
30 Հուլիսի 2021
«Զվարթնոցում»–ում հայտնաբերվել է գումարով և ոսկյա իրերով պայուսակ
«Զվարթնոցում»–ում հայտնաբերվել է գումարով և ոսկյա իրերով պայուսակ
21:51
29 Հուլիսի 2021
Գեղարքունիքում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Գեղարքունիքում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
20:37
29 Հուլիսի 2021
Ողբերգական վրաերթ Երևան-Սևան ճանապարհին․կնոջ մարմինը մի քանի մասի է բաժանվել (ՎԻԴԵՈ)
Երևան-Սևան ճանապարհին ողբերգական վրաերթ է տեղի ունեցել․կնոջ մարմինը մի քանի մասի է բաժանվել.ՎԻԴԵՈ
19:53
29 Հուլիսի 2021
Մի խումբ անձինք ներխուժել են Երևանի կենտրոնում գործող վարկերի տրամադրման կետ և նռնակի գործադրմամբ գումար են պահանջել․ կադրեր դեպքի վայրից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Մի խումբ անձինք ներխուժել են Երևանի կենտրոնում գործող վարկերի տրամադրման կետ և նռնակի գործադրմամբ գումար են պահանջել․ կադրեր դեպքի վայրից.ՖՈՏՈ,ՎԻԴԵՈ
12:57
29 Հուլիսի 2021
Խոշոր ավտովթար Երևանում. Honda–ն գլխիվայր շրջվել է
Խոշոր ավտովթար Երևանում. Honda–ն գլխիվայր շրջվել է
18:35
28 Հուլիսի 2021
Էջմիածնում տղամարդը հարձակվել է խանութի աշխատակցուհու վրա, ծեծել նրան և գումար հափշտակել (ՎԻԴԵՈ)
Էջմիածնում տղամարդը հարձակվել է խանութի աշխատակցուհու վրա, ծեծել նրան և գումար հափշտակել.ՎԻԴԵՈ
13:01
28 Հուլիսի 2021
Շիրակում 69–ամյա ամուսինը հարևանի տանը, տեսնելով, որ կինը ծխում է, դանակահարել է նրան և սպանել (ՖՈՏՈ)
Շիրակում 69–ամյա ամուսինը հարևանի տանը, տեսնելով, որ կինը ծխում է, դանակահարել է նրան և սպանել.ՖՈՏՈ
11:47
27 Հուլիսի 2021
Երևանի շենքերից մեկում պայթուցիչով նռնակներ են հայտնաբերվել
Երևանի շենքերից մեկում պայթուցիչով նռնակներ են հայտնաբերվել
11:23
27 Հուլիսի 2021
Ահասարսուռ դեպք Գյումրիում.բնակարանում հայտնաբերվել են 37–ամյա մոր և նրա 10–ամյա որդու դիերը
Ահասարսուռ դեպք Գյումրիում. հայտնաբերվել են 37–ամյա մոր և նրա 10–ամյա որդու դիերը, նախնական վարկածով` մայրը թույնել է որդուն, հետո իրեն
00:18
27 Հուլիսի 2021
Խոշոր հրդեհ Սարյան փողոցում, այրվել են ավտոմեքենան․կադրեր դեպքի վայրից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Խոշոր հրդեհ Սարյան փողոցում, այրվել են ավտոմեքենան․կադրեր դեպքի վայրից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
20:40
26 Հուլիսի 2021
Լոռիում երկրաշարժ է գրանցվել
Լոռու մարզում երկրաշարժ է գրանցվել