Սարսափելի ավտովթար Արարատի մարզում. կան վիրավորներ

30.03.2022, 12:21
Սարսափելի ավտովթար Արարատի մարզում. կան վիրավորներ
Սարսափելի ավտովթար Արարատի մարզում. կան վիրավորներ
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Загружается новость ... "Лево"

 Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 09։20-ի սահմաներում Ford Focus մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 15 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենասյանը, ապա առաջ ընթանալով՝ բախվել գազատար խողովակին։

Վթարի հետևանքով 2 մարդ հոսպիտալացվել է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։-0-