Արագիլի ձագը բնից կախվել է․ օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
12.06.2024,
10:54
Արագիլի ձագը մոտ 4 մետր բարձրության վրա կախվել է բնից․ ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 11-ին, ժամը 18։32-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվազ գյուղի Մաշտոցի փողոցում էլեկտրական սյան վրա գտնվող բնից (մոտ 4 մ բարձրություն) արագիլի ձագը կախվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները թռչունին իջեցրել են, ցուցաբերել օգնություն և ետ վերադարձրել բույն։

