420.79
4.21
388.47
+11
Եղանակը Երևանում
Հայ

Արագածոտնում գյուրզան խայթել է 12–ամյա տղային, նրան ծանր վիճակում հոսպիտալացրել են

11:14
20 Հուլիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Օրեր առաջ օձի խայթոցից «Մուրացան» համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել 12-ամյա տղա:

Ինչպես հայտնում են հիվանդանոցից, երեխան Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Բազմաղբյուր գյուղից է: Հողամասում՝ հորն օգնելիս, գյուրզա օձը երկու տեղով ՝ աջ ոտնաթաթի կոճերի շրջանում խայթել է, ոտքի վրա կծածի 4 հետքեր են նկատվել: Ոտքը սկսել է ցավել, այտուցվել, երեխան ունեցել է անհանգստություն, սրտխառնոց, փսխումներ: Նրան տեղափոխել են հանրապետության բժշկական կենտրոններից մեկը, որից հետո ՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց:

Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, թունաբան Մարինե Գրիգորյանը նշում է, որ օձի թույնից զարգացել են երկտեղանի սիստեմոտոքսիկ ռեակցիաներ, արյան մակարդելիության խանգարում, հեմոլիզ, մկանային քայքայումներ և այլ ախտանշաններ:

Համալսարանական հիվանդանոցում երեխան ստացել է հակաթույն և ախտանշանային բուժում: Հիվանդի հիմնական բուժման համար երեխան անցել է նաև բարոթերապիայի 5 սեանս: Առաջին իսկ սեանսից փոփոխությունը նկատելի է եղել. բարոթերապիայի հզոր, հակաայտուցային, ցավազրկող, թունազերծող ազդեցության շնորհիվ այտուցն աստիճանաբար իջել է, ցավը նվազել: Երեխան դուրս է գրվել համալսարանական կլինիկայից:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:13
05 Ապրիլի 2024
960 հազ․ դրամից գողացել էին ընդամենը 450 հազարը․ բնակարային գողությունը, պարզվեց, իմիտացիա է (ՎԻԴԵՈ)
960 հազ․ դրամից գողացել էին ընդամենը 450 հազարը․ բնակարային գողությունը, պարզվեց, իմիտացիա է․ ՎԻԴԵՈ
12:16
05 Ապրիլի 2024
Հրապարակվել է տեսանյութ Դիլիջանում այն վայրից, որտեղ տղամարդը սպանել է կնոջ քրոջն ու ինքնասպան եղել (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութ Դիլիջանում այն վայրից, որտեղ տղամարդը սպանել է կնոջ քրոջն ու ինքնասպան եղել․ ՎԻԴԵՈ
10:25
05 Ապրիլի 2024
Սարսափելի ավտովթար Արմավիրի մարզում․ մեքենաները ջարդուփշուր են եղել, կա երեք զոհ (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել, կա երեք զոհ․ ՖՈՏՈ
21:15
04 Ապրիլի 2024
25–ամյա կինը հաշտվելու նպատակով եկել է նախկին ամուսնու մոտ ու առևանգել է նրա BMW–ն
25–ամյա կինը հաշտվելու նպատակով եկել է նախկին ամուսնու մոտ ու առևանգել է նրա BMW–ն
14:23
04 Ապրիլի 2024
Կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը թողել է թղթապանակ, որում եղել է ձեռագիր գրառում՝ կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՖՈՏՈ)
Կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը թողել է թղթապանակ, որում եղել է ձեռագիր գրառում՝ կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. ՖՈՏՈ
11:24
04 Ապրիլի 2024
Դիլիջանում կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը երկտող է թողել
Դիլիջանում կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը երկտող է թողել
09:55
04 Ապրիլի 2024
Երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 38–ամյա քաղաքացու դի (ՖՈՏՈ)
Երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 38–ամյա քաղաքացու դի․ ՖՈՏՈ
20:25
03 Ապրիլի 2024
Երևանում անհայտ անձն ատրճանակը պահել է Հայփոստի աշխատակիցների ուղղությամբ ու գումար պահանջել․ բայց գործն ավարտին չի հասցրել
Երևանում անհայտ անձն ատրճանակը պահել է Հայփոստի աշխատակիցների ուղղությամբ ու գումար պահանջել․ բայց գործն ավարտին չի հասցրել
10:49
03 Ապրիլի 2024
Ավշարում մեքենա վարելու իրավունք չունեցող 32–ամյա կինը Mitsubishi–ով բախվել է Opel–ին և վրաերթի ենթարկել 10 տարեկան երկու երեխայի
Ավշարում մեքենա վարելու իրավունք չունեցող 32–ամյա կինը Mitsubishi–ով վրաերթի ենթարկել 10 տարեկան երկու երեխայի, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
21:15
02 Ապրիլի 2024
«Զվարթնոց» օդանավակայանում երկու տաքսիստ հայհոյել ու ծեծել են իրար
«Զվարթնոց» օդանավակայանում երկու տաքսիստ ծեծել են իրար, նրանց բերման են ենթարկել
16:07
02 Ապրիլի 2024
65–ամյա տղամարդը ոստիկաններին խոստովանել է, որ անձամբ է ցանել, մշակել և պատրաստել թմրամիջոցը
65–ամյա տղամարդը ոստիկաններին խոստովանել է, որ անձամբ է ցանել, մշակել և պատրաստել թմրամիջոցը