ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր, հունվարի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են Mercedes և «Երազ» մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Երազը» կողաշրջվել է, վարորդն էլ տեղում մահացել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Կայքի հաղորդմամբ, ճանապարհը եղել է անցանելի: Ճանապարհը սպասարկող ճանշինականները կատարել են ճանապարհի մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ ձյան շերտ և մերկասառույց չի եղել:–0–