526.75
7.47
477.17
+5
Եղանակը Երևանում
Հայ

Արագածոտնի մարզում անհայտ մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. նրանցից մեկը մահացել է

20:33
04 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ նոյեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 14:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:

Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է, մեկին էլ, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Загружается новость ... "Лево"

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) և 244 հոդվածի հատկանիշներով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը):

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վիրավորի ինքնությունը:

Կայքի հաղորդմամբ, դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածն ու վիրավորը Աշտարակի քաղաքապետարանի սանմաքրման աշխատակիցներ էին, ովքեր նշված հատվածում կատարում էին մաքրման աշխատանքներ:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
10 Նոյեմբերի 2019
Արարատում մի ողջ ընտանիք հոսպիտալացվել է`թունավորման ախտանիշներով, այդ թվում` 5 մանկահասակ երեխա
Արարատում մի ողջ ընտանիք հոսպիտալացվել է`թունավորման ախտանիշներով, այդ թվում`  5 մանկահասակ երեխա:
17:55
10 Նոյեմբերի 2019
Օձերը գրոհում են անգամ խոր աշնանը. Երևանում օձ է հայտնաբերվել
Օձերը գրոհում են անգամ խոր աշնանը. Երևանում օձ է հայտնաբերվել:
12:33
10 Նոյեմբերի 2019
ԱԺ վարչական տարածքում հրդեհի հետևանքով տուժած օտարերկրացու վիճակը ծանր է
Այրվել է մարմնի 15 և շնչուղիների 5 տոկոսը. ԱԺ վարչական տարածքում հրդեհի հետևանքով տուժած օտարերկրացու վիճակը ծանր է։
11:00
10 Նոյեմբերի 2019
Մահվան ելքով վրաերթ Երևանում. միջին տարիքի տղամարդը հիվանդանոցում մահացել է
Մահվան ելքով վրաերթ Երևանում. միջին տարիքի տղամարդը հիվանդանոցում մահացել է:
19:05
09 Նոյեմբերի 2019
Ազգային ժողովի վարչական տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Այսօր ցերեկը Ազգային ժողովի վարչական տարածքում բռնկված հրդեհը մարվել է. դեպքի վայր էր ժամանել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
18:21
09 Նոյեմբերի 2019
Խոշոր ավտովթար Երևանում.3 վիրավորներից մեկը մանկահասակ է
Խոշոր ավտովթար Երևանում.3 վիրավորներից մեկը մանկահասակ է:
16:40
09 Նոյեմբերի 2019
Խոշոր հրդեհ ԱԺ շենքին կից շինության տանիքում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Խոշոր հրդեհ ԱԺ շենքին կից շինության տանիքում. հրդեհաշիջմանը մասնակցում է 15 մարտական հաշվարկ։
14:29
09 Նոյեմբերի 2019
Արարատում 43–ամյա տղամարդը դանակահարվել է 51–ամյա մտերմուհու կողմից (ՎԻԴԵՈ)
Արարատում 43–ամյա տղամարդը դանակահարվել է 51–ամյա մտերմուհու կողմից:
12:55
09 Նոյեմբերի 2019
Opel–ը Գյումրի-Բավրա ճանապարհին մոտ 50 գլորվել է ձորը. կա զոհ, տուժածների վիճակը ծանր է (ՖՈՏՈ)
Opel–ը Գյումրի-Բավրա ճանապարհին մոտ 50  գլորվել է ձորը. կա զոհ, տուժածների վիճակը ծանր է:
11:47
09 Նոյեմբերի 2019
Վեճը`սպանության պատճառ. 41–ամյա տղամարդը մեղադրվում է 32–ամյա ընկերոջը սպանելու համար
Վեճը`սպանության պատճառ. 41–ամյա տղամարդը մեղադրվում է 32–ամյա ընկերոջը սպանելու համար:
22:22
08 Նոյեմբերի 2019
Իրանում կրկին ուժեղ երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում
Իրանում կրկին 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում:
19:04
08 Նոյեմբերի 2019
Գեղարքունիքում Toyotan ընկել է ձորակը. 4 մարդ հոսպիտալացվել է
Գեղարքունիքում Toyotan ընկել է ձորակը. 4 մարդ հոսպիտալացվել է: