Արաբկիրի դպրոցներից մեկի հետնամասում թմրանյութեր են հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
15:24
29 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 23–ին ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով Երևանի Արամ Խաչատրյան փողոցում ձերբակալվել և ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել 23-ամյա մի երիտասարդ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով երեք փաթեթ ու կաթուցիչ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Զննությամբ դպրոցի հետնամասում հայտնաբերվել է տարա, որի մեջ նույն պարունակությամբ ևս հինգ փաթեթ է եղել։
Երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Ոստիկանություն զանգած կինը հայտնել է, որ անհայտ անձինք Սևան քաղաքի հրապարակի հարակից տարածքում ծեծի են ենթարկել իր 11 տարեկան որդուն և գողացել 4000 դրամը
Մյուս երեք վիրավորները շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկի մոտ կա դրական դինամիկա, մյուս երկուսի վիճակը մնում է ծահրահեղ ծանր