Ամուսինը ծեծել է 55–ամյա կնոջն ու օդամղիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել նրա ուղղությամբ

03.10.2023, 19:37
Բռնության հերթական դեպքը Հայաստանում
Ամուսինը ծեծել է 55–ամյա կնոջն ու օդամղիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել նրա ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 1-ին, ժամը 17-ին, 55-ամյա մի կին ոստիկանության Ամասիայի բաժնում տվել է հաղորդում, որ գիշերը 60-ամյա ամուսինը, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, տանը ծագած վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել իրեն, ձեռքով մի քանի անգամ հարվածել մարմնի տարբեր մասերին՝ պատճառել վնասվածք, նաև պայուսակից հանել է օդամղիչ ատրճանակը, մի քանի անգամ կրակել է իր ուղղությամբ, հետո էլ բակում երկու անգամ կրակել է օդ, հաղորդում է ՀՀ ոստիկանություն:

Загружается новость ... "Лево"

Ամուսինը ոստիկանության բաժին է ներկայացրել օդամղիչ ատրճանակը: Նրա նկատմամբ կայացվել է անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշում, նա ձերբակալվել և ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:
Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–