Ամասիայում խոշոր չափի թմրանյութ է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)

29.06.2022, 16:19
Ամասիայում խոշոր չափի թմրանյութ է հայտնաբերվել. ՎԻԴԵՈ
Ամասիայում խոշոր չափի թմրանյութ է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Մեծամոր համայնքի Ամասիա բնակավայրի 50-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Հունիսի 22-ին նշված տանը կից ավտոտնակի զննությամբ հայտնաբերվեցին ապակե երեք տարայով, ընդհանուր 750 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ, ինչպես նաև նույն բուսական զանգվածով չորս փաթեթ և երեք կաթուցիչ, որոնցից մեկում ածխանման հետքեր ու կանեփի սերմեր էին:

Տնամերձ հողամասից ոստիկանները հայտնաբերեցին կանեփի 28 բույս:

Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:–0–