571.39
6.68
484.93
+21
Եղանակը Երևանում
Հայ

Ալկոհոլ է խմել ու սկսել է կրակել. Երևանում 42–ամյա տղամարդն իր բնակարանից կրակոցներ է արձակել (ՎԻԴԵՈ)

10:53
23 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 21-ին, ժամը 20.50-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում կրակոցների վերաբերյալ հաղորդումներ էր ստացվել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Ահազանգողները հայտնում էին, որ Այգեստան թաղամասից կրակոցների ձայն է լսվում։ Ոստիկանության Կենտրոնական բաժնից և Մարաշի բաժանմունքից օպերատիվ խմբեր մեկնեցին Այգեստան, որտեղ ձեռնարկեցին հետախուզական միջոցառումներ՝ հայտնաբերելով դեպքի վայրը։ Պարզվեց՝ կրակոցները հնչել էին 9-րդ փողոցում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Շուտով հայտնի դարձավ, որ 9-րդ փողոցի թիվ 65 շենքի բնակիչներից մեկը, նախնական տվյալներով՝ ալկոհոլի ազդեցության տակ, իր բնակարանից կրակոցներ է արձակել։ 42-ամյա տղամարդը դուռը չէր բացում։ Ոստիկանության ծառայողները բացատրական աշխատանք իրականացրին, ինչը ժամեր անց արդյունք տվեց։ Արդեն հունիսի լույս 22-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու տվեց խոստովանական ցուցմունք։

Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց «Սայգա» մոդելի ակոսափող հրազենը, որը հաշվառված է բերման ենթարկվածի անվամբ։ Խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:40
19 Սեպտեմբերի 2021
Շղթայական ավտովթար Երևանում․ Infiniti-ն բախվել է կայանված 4 մեքենաներին, որոնցից մեկը ոստիկանական մեքենա է (ՖՈՏՈ)
Շղթայական ավտովթար Երևանում․ Infiniti-ն բախվել է կայանված 4 մեքենաներին, որոնցից մեկը ոստիկանական մեքենա է.ՖՈՏՈ
14:54
17 Սեպտեմբերի 2021
Երևան–Սևան ճանապարհին բախվել են Toyota–ն ու ЗИЛ–ը, Toyota–ի վարորդը տեղում մահացել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երևան–Սևան ճանապարհին բախվել են Toyota–ն ու ЗИЛ–ը, Toyota–ի վարորդը տեղում մահացել է.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:30
16 Սեպտեմբերի 2021
Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
15:23
16 Սեպտեմբերի 2021
Ողբերգական դեպք Սյունիքում. 37–ամյա տղամարդն ամբարձիչով վրաերթի է ենթարկել 6–ամյա աղջնակի
Ողբերգական դեպք Սյունիքում. 37–ամյա տղամարդն ամբարձիչով վրաերթի է ենթարկել 6–ամյա աղջնակի
14:18
16 Սեպտեմբերի 2021
Երևանում հրազենային վիրավորումով 32–ամյա տղամարդ է հոսպիտալացվել. ընկերը հայտնել է, որ գրիչ–հրազենով կրակել է ինքն իրեն
Երևանում հրազենային վիրավորումով 32–ամյա տղամարդ է հոսպիտալացվել. ընկերը հայտնել է, որ գրիչ–հրազենով կրակել է ինքն իրեն
12:39
16 Սեպտեմբերի 2021
Երևանում 15–ամյա աղջիկ է անհետ կորել (ՎԻԴԵՈ)
Երևանում 15–ամյա աղջիկ է անհետ կորել.ՎԻԴԵՈ
15:53
15 Սեպտեմբերի 2021
Երևանում տղամարդիկ մտել են բնակարան և փող ու գուլպա գողացել (ՎԻԴԵՈ)
Երևանում տղամարդիկ մտել են բնակարան և փող ու գուլպա գողացել.ՎԻԴԵՈ
14:57
15 Սեպտեմբերի 2021
«Դաստիարակչական» ավտոառևանգում Վանաձորում. 62–ամյա տղամարդն առևանգել է ընկերոջ մեքենան (ՎԻԴԵՈ)
Վանաձորում 62–ամյա տղամարդն առևանգել է ընկերոջ մեքենան, որպեսզի «դաս տա» նրան.ՎԻԴԵՈ
12:45
15 Սեպտեմբերի 2021
Որպես անհետ կորած որոնվում են 37–ամյա կինն ու նրա որդին
Որպես անհետ կորած որոնվում են 37–ամյա կինն ու նրա որդին
12:16
15 Սեպտեմբերի 2021
Մետրոպոլիտենից 18–ամյա երիտասարդ է բերման ենթարկվել, նրա մոտ հայտնաբերվել է կռփազենք
Մետրոպոլիտենից 18–ամյա երիտասարդ է բերման ենթարկվել, նրա մոտ հայտնաբերվել է կռփազենք
22:42
14 Սեպտեմբերի 2021
Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել՝ մետաղական լարով կախված վիճակում
Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել՝ մետաղական լարով կախված վիճակում
16:01
14 Սեպտեմբերի 2021
Կադրեր Երևանում գրանցված ուժեղ հրդեհից (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են Երևանում գրանցված ուժեղ հրդեհի կադրերը.ՎԻԴԵՈ