ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 20-ին, ժամը 17։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ ոստիկանության վարչության շենքի տանիքից ծուխ է նկատվում։
Загружается новость ... "Лево"
«Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ Նալբանդյան փողոցի թիվ 130 հասցեում՝ ՀՀ ոստիկանության շենքի խոհանոցի ծխատարում, ծխացել է յուղի նստվածք, որն էլ թողել է հրդեհի տպավորություն։–0–