Ահազանգ ԱԻՆ–ում. 32–ամյա քաղաքացին Արագած լեռան խառնարանի մոտ վնասել է ոտքը

15.07.2019, 10:55
Ահազանգ ԱԻՆ–ում. 32–ամյա քաղաքացին Արագած լեռան խառնարանի մոտ վնասել է ոտքը:
Ահազանգ ԱԻՆ–ում. 32–ամյա քաղաքացին Արագած լեռան խառնարանի մոտ վնասել է ոտքը

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին` հուլիսի 14-ին, ժամը 16:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան խառնարանի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը և չի կարողանում տեղաշարժվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Загружается новость ... "Лево"

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են Ս.Ա.-ին (ծնված 1987 թ.) և ուղեկցել մինչև փրկարարական ավտոմեքենան, այնուհետև տեղափոխել Արտաշավան գյուղի տառերի պուրակ:–0–