438.46
4.38
402.63
+8
Եղանակը Երևանում
Հայ

Ահասարսուռ վանդալիզմ Խոսրովի արգելոցում. անհայտ անձինք քանդել են խաչքարերն ու փորել գերեզմանոցները` հանելով ոսկորները (ՎԻԴԵՈ)

11:45
16 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Խոսրովի արգելոցում անհայտ անձինք քանդել են V-XVII դարերի խաչքարերն ու փորել են գերեզմանոցները։

«Էկո-մեդիա» լրագրողական ցանցը տեսանյութ է հրապարակել ՝ հետևյալ գրառմամբ ՝ «Գանձագողերը ավերում են «Խոսրովի անտառ» պետարգելոցի Խաչաձորի տեղամասի «Մանկուք»–ի խաչքարերը»։ Տեսանյութում ակնհայտ երևում են ավերված խաչքարերը, փորված գերեզմանոցներն ու հանված ոսկորները։ Հայտնի չէ, թե ով է ուղարկել տեսանյութը, աղբյուրի համաձայն ՝ անհայտ էջից են ուղարկել։

Մանկուկ գետի հովտում է գտնվում «Մանկուք» հուշարձանախումբը (V-XVII դդ.): Մանկուկը որպես բնակավայր գոյություն է ունեցել մինչև 1950-ական թվականները:

Հայաստանի հանրային ռադիոյի հաղորդմամբ, արգելոցի տնօրինությունից ճշտել են, որ տեսանյութը համապատասխանում է իրականությանը, հետաքննություն է սկսվել։

«Խոսրովի անտառ»  պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը կատարվածը վանդալիզմի է որակել։

«Ինձ համար շատ անհասկանալի բան է սա։ Յոթ տարվա մեջ առաջին դեպքն է։ Բարբարոսություն է, մարդու գերեզման են քանդում, ոսկորներ են հանում։ Սա վանդալիզմ է»,- ասել է Հրաչյա Հովակիմյանը։

Հովակիմյանի խոսքով, արգելոցի Խաչաձորի տեղամասը բավականին հեռու է և տեղանքի խորդուբորդ ու դժվար ճանապարհը թույլ չի տալիս հեշտությամբ այնտեղ հասնել։

«Մեքենայի մուտքը բացառված է, մնում է միայն ձիով այնտեղ հասնելու տարբերակը։ Դա նշանակում է, որ վանդալները տեղանքին լավ ծանոթ են», – նշել է Հովակիմյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:48
15 Մարտի 2024
Սպանություն՝ շան միզելու պատճառով․ Գյումրիում հարևանը դանակահարել է հարևանին
Սպանություն՝ շան միզելու պատճառով․ Գյումրիում հարևանը դանակահարել է հարևանին
13:23
15 Մարտի 2024
Դանակով խփել են, հետո սկսել հարվածել մահակով․ հրապարակվել է տեսանյութ Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վայրից (ՎԻԴԵՈ)
Դանակով խփել են, հետո սկսել հարվածել մահակով․ հրապարակվել է տեսանյութ  Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վայրից․ ՎԻԴԵՈ
10:27
15 Մարտի 2024
Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, արնանման հետքեր
Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, արնանման հետքեր
21:15
14 Մարտի 2024
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
15:18
14 Մարտի 2024
Արագածոտնի մարզի 42–ամյա բնակչի սպանության գործով կալանավորվել է նույն մարզի 24–ամյա բնակիչը
Մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն մարզի բնակիչը
12:57
14 Մարտի 2024
Երևանում 5 մեքենա է բախվել․ նրանցից մեկը գլխիվայր շրջվել է
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում
11:57
14 Մարտի 2024
Վրաերթ Երևանի կենտրոնում․ 31–ամյա օտարերկրացին հիվանդանոցում մահացել է
Ողբերգական վրաերթ Երևանի կենտրոնում
09:51
14 Մարտի 2024
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
12:27
13 Մարտի 2024
Երևանում օրը ցերեկով ծեծել են ու դանակով հարվածել․ հրապարակվել են Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության հանգամանքները (ՖՈՏՈ)
Ահասարսուռ մանրամասներ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության դեպքից․ ՖՈՏՈ
11:52
13 Մարտի 2024
Տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
19–ամյա երիտասարդը տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
16:07
12 Մարտի 2024
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում (ՎԻԴԵՈ)
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում․ ՎԻԴԵՈ