ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ մարտի 13-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 08:30-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում ճակատ-ճակատի բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և DAF մակնիշի բեռնատարը:
Բախման հետևանքով Opel-ում հրդեհ է բռնկվել, 3 մարդ հոսպիտալացվել է:
Загружается новость ... "Лево"
Հրշեջները մարել են Opel-ում առաջացած հրդեհը, որից հետո ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է մոխրացած դի:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–