Աղվեսը ձագուկների հետ մտել է մանկապարտեզ․ անձնակազմն ու 51 երեխա տարհանվել է
24.05.2024,
11:46
Աղվեսը ձագուկների հետ մտել է մանկապարտեզ

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ մայիսի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել
Տաշիր քաղաքի մանկապարտեզից և հայտնել են, որ աղվեսն իր ձագուկների հետ գտնվում է մանկապարտեզի վարչական տարածքում։
Տեղում մանկապարտեզի տնօրինությունը տարհանել է 10 աշխատակցի և այնտեղ գտնվող 51 երեխայի։
Փրկարարները սկսել են աղվեսի և նրա ձագուկների որոնման ուղղությամբ աշխատանքներ կատարել, սակայն պարզվել է, որ նրանք, հավանաբար մարդկանց աղմուկի պատճառով, լքել են տարածքը, ինչից հետո փրկարարներ տեղում մանկապարտեզի աշխատակիցների հետ կատարել են մաքրման աշխատանքներ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։