398.31
7.14
413.06
+8
Եղանակը Երևանում
Հայ

Աղմկահարույց դեպք Երևանի կենտրոնում. 7 հոգով վիճել են, կրակել միմյանց ուղղությամբ ու մահակներով վնասել մեքենան. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ

18:32
01 Օգոստոսի 2022

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 31-ի ցերեկը 1-02 ծառայություն է զանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Իսահակյան փողոցի 12 շենքի մոտ հնչում են կրակոցներ, լսվում է կանանց աղաղակ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր: Մեկնել են նաև քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ղեկավարներ, քննիչներ ու փորձաքրեագետներ:

Պարզվել է, որ վիճաբանությունը սկսվել է Իսահակյան փողոցի 18 շենքի հետնամասում: Մի կողմից՝ վիճել են նույն փողոցի 44-ամյա և 21-ամյա բնակիչներ, մյուս կողմից` 18-24 տարեկան հինգ տղամարդ, բացի մեկից` բոլորն էլ մայրաքաղաքի փոքր կենտրոնի բնակիչներ:

«Վեճի ընթացքում 43-ամյա տղամարդը դեռ չպարզված հրազենից կրակել է մյուսների ուղղությամբ, ինչին ի պատասխան կրակել է նաև Աբովյան փողոցի բնակիչ, 22-ամյա երիտասարդը, նույնպես դեռ չպարզված հրազենից: Բացի այդ, երկու հոգի փայտե մահակներով վնասել են վեճի մասնակիցներից մեկի «ԲՄՎ» մակնիշի մեքենան:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ, փայտե ու երկաթե մահակներ և այլն», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ժամը 16.50-ին ձերբակալվել և քննչական բաժին է ներկայացվել կրակողներից մեկը` 44-ամյա տղամարդը:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվել և ձեռնարկվում են միջոցառումներ` հնարավոր զարգացումները կանխելու, միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու, կիրառված հրազեններն առգրավելու, նաև` վեճի պատճառը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:15
26 Սեպտեմբերի 2022
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 35–ամյա դատապարտյալ է մահացել
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 35–ամյա դատապարտյալ է մահացել
13:52
26 Սեպտեմբերի 2022
Բացահայտվել է Մալաթիա–Սեբաստիայում տեղի ունեցած դաժան սպանությունը. հոսպիտալացված վիրավորը մահացել է (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են կադրեր Մալաթիա–Սեբաստիայում տեղի ունեցած սպանության վայրից. հանցագործությունը բացահայտվել է
13:02
26 Սեպտեմբերի 2022
Իժևսկում տղամարդը կրակ է բացել դպրոցում, կան զոհեր ու վիրավորներ (ՎԻԴԵՈ)
Իժևսկում տղամարդը կրակ է բացել դպրոցում, կան զոհեր ու վիրավորներ. ՎԻԴԵՈ
16:05
23 Սեպտեմբերի 2022
Մտել է արագ սննդի կետ, հայհոյել ու դանակի բազմաթիվ հարվածներով սպանել. սարսափելի դեպք Գեղարքունիքի մարզում (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են կադրեր Ճամբարակում տեղի ունեցած դաժան սպանությունից. ՎԻԴԵՈ
15:21
23 Սեպտեմբերի 2022
Գեղարքունիքում Nissan–ը բախվել է ձիուն, ապա` արգելապատնեշներին. կա 6 վիրավոր, այդ թվում` երեխաներ
Գեղարքունիքում Nissan–ը բախվել է ձիուն, ապա` արգելապատնեշներին. կա 6 վիրավոր, այդ թվում` երեխաներ
11:03
22 Սեպտեմբերի 2022
«Սուրմալու»–ի կիսաքանդ շինության փլուզման հետևանքով տուժած 3 քաղաքացիներից երկուսը դուրս են գրվել
«Սուրմալու»–ի կիսաքանդ շինության փլուզման հետևանքով տուժած 3 քաղաքացիներից երկուսը դուրս են գրվել
22:58
21 Սեպտեմբերի 2022
Իրանում գրանցված ուժեղ երկրաշարժը զգացվել է Երևանում և Հայաստանի մի շարք բնակավայրերում
Իրանում գրանցված ուժեղ երկրաշարժը զգացվել է Երևանում և Հայաստանի մի շարք բնակավայրերում
19:49
21 Սեպտեմբերի 2022
«Սուրմալու»-ի շենքը մասնակի փլուզվել է, կան տուժածներ
«Սուրմալու»-ի շենքը մասնակի փլուզվել է, կան տուժածներ
15:36
20 Սեպտեմբերի 2022
Վրաստանում զինված տղամարդը Bank of Georgia–ում պատանդ է վերցրել 30 մարդու և պահանջում է 2մլն դոլար փրկագին (ՎԻԴԵՈ)
Վրաստանում զինված տղամարդը Bank of Georgia–ում պատանդ է վերցրել 30 մարդու և պահանջում է 2մլն դոլար փրկագին. ՎԻԴԵՈ
13:06
20 Սեպտեմբերի 2022
Մանկահասակ երեխա է մահացել Արարատի մարզում ավտովթարի հետևանքով (ՖՈՏՈ)
Մանկահասակ երեխա է մահացել Արարատի մարզում ավտովթարի հետևանքով. ՖՈՏՈ
12:10
20 Սեպտեմբերի 2022
Նոյեմբերյանում 35–ամյա տղամարդը գնացել է կնոջ աշխատավայր, վիճել ու դանակահարել նրան (ՎԻԴԵՈ)
Արտակարգ պատահար Նոյեմբերյանում. 35–ամյա տղամարդը գնացել է կնոջ աշխատավայր, վիճել ու դանակահարել նրան. ՎԻԴԵՈ
15:31
19 Սեպտեմբերի 2022
Վթարի է ենթարկվել Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել»–ը. կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում` մանկահասակ երեխա
Վթարի է ենթարկվել Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել»–ը. կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում` մանկահասակ երեխա