Ադրբեջանում քիչ առաջ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

04.07.2023, 00:55
Մարդիկ լքում են իրենց տները
Ադրբեջանում քիչ առաջ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։

Սեյսմոլոգների տվյալներով՝ Ադրբեջանի ափերի մոտ 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ 

«Արցախպրեսի» հաղորդմամբ, ցնցումները զգացվել են նաև Արցախում։-0-