Ադրբեջանում գրանցված 7–8 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Հայաստանում

07.12.2023, 10:42
Ադրբեջանում գրանցված 7–8 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Հայաստանում
Ադրբեջանում գրանցված 7–8 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 08:15-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04:15-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.13⁰ և արևելյան երկայնության 49.69⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Սումգայիթ քաղաքից 61 կմ հյուսիս, օջախի 18 կմ խորությամբ, 5․6 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում, ինչպես նաև Աչաջուր գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։-0-