435.71
4.38
404.37
+5
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանցիների հետ ծեծկռտուքի հետևանքով 11 զինծառայող վնասվածք է ստացել.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

19:35
21 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ,21 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ զինվորական դատախազության Գորիսի կայազորի զինվորական դատախազի հանձնարարությամբ առանձին լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա ՀՀ ՊՆ Սիսիանի ՌՈ բաժնի Գորիսի բաժանմունքում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2021թ. մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ առանց թույլտվության հատել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար գյուղի հատվածում պահպանվող պետական սահմանը: Նրանք մոտ 1.5 կմ առաջացել են ՀՀ տարածքով, դիրքավորվել և նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել, հայտնել են, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը, առաջանալու դեպքում սպառնացել են կրակ արձակել: Դրանից հետո ՀՀ ԶՈւ զինծառայողներին հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը: 

«Նույն օրը՝ ժամը 21:10-ի սահմաններում, ԱՀ ԶՈւ մի շարք զինծառայողներ խմբով, կրկին առանց պատշաճ թույլտվության հատել են միևնույն հատվածում պահպանվող պետական սահմանը, վեճի բռնվել նրանց ընդառաջ գնացած, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ԶՈւ մի շարք զինծառայողների հետ: Փոխադարձ ծեծկռտուքի ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են պատճառվել ՀՀ ԶՈւ 11 ներկայացուցիչների: ՀՀ ԶՈՒ զինծառայողներին այս անգամ ևս հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի երկրորդ մասով (երկու դրվագ), 300.2-րդ հոդվածով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
19 Փետրվարի 2024
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել․ կան հոսպիտալացվածներ
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել
14:18
19 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար․ երկու մարդ մահացել է (ՖՈՏՈ)
Երկու մարդ մահացել է․ ՖՈՏՈ
11:09
19 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
09:45
19 Փետրվարի 2024
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
18:09
17 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Opel–ն ընկել է Գետառը, կան վիրավորներ
Արտակարգ դեպք Երևանում․ կան վիրավորներ
21:15
16 Փետրվարի 2024
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել․ ՎԻԴԵՈ
16:16
16 Փետրվարի 2024
Հարվածել են կռփազենքով, ոտքերով, դանակով․ արտակարգ դեպք Երևանում (ՎԻԴԵՈ)
Հարվածում են ոտքերով, դանակով, հրապարակվել են միջադեպի կադրերը․ ՎԻԴԵՈ
12:18
16 Փետրվարի 2024
ՔԿՀ–ներից մեկի բանտարկյալները անժամկետ հացադուլ են հայտարարել
Հայաստանի ՔԿՀ–ներից մեկի բանտարկյալները անժամկետ հացադուլ են հայտարարել
10:35
16 Փետրվարի 2024
Երևանի շենքերից մեկում վերելակ է ընկել․ ահազանգ ԱԻՆ–ում
Երևանի շենքերից մեկում վերելակ է ընկել․ ահազանգ ԱԻՆ–ում
18:08
15 Փետրվարի 2024
Գործել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտմամբ․ փակվել է Բարեկամության մետրոյի մոտ գործող սննդի օբյեկտը (ՖՈՏՈ)
Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով․ ՖՈՏՈ
16:05
15 Փետրվարի 2024
Կրակոցներ Արմավիրի մարզում․ երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն
Կրակողներն ասել են, որ կրակել են ճնճղուկների ուղղությամբ