Ադլերում 61–ամյա հայ տղամարդը որսորդական հրացանով սպանել է հայ դատական կատարածուներին.ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ

09.06.2021, 14:34
Ադլերում 61–ամյա հայ տղամարդը որսորդական հրացանով սպանել է հայ դատական կատարածուներին.ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
Ադլերում 61–ամյա հայ տղամարդը որսորդական հրացանով սպանել է հայ դատական կատարածուներին.ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ադլերում տղամարդը որսորդական հրացանով սպանել է դատական կատարածուներին, որոնք եկել էին դատարանի որոշմամբ տնից վտարելու, հաղորդում է Ինտերֆաքսը` հղում անելով Սոչիի Ներքին գործերի վարչությանը։

Загружается новость ... "Лево"

«Դատական երկու կատարածուներ եկել էին ընտանիքին տնից վտարելու` Ադլերի դատարանի որոշմամբ։ Տան տերը վերցրել է որսորդական հրացանն ու սպանել նրանց», – նշել է ՆԳՎ ներկայացուցիչը։

Նրա խոսքով, դեպքի վայրում աշխատում են իրավապահները։

«Տղամարդն ինքը հայտնել է սպանության մասին և հանձնվել ոստիկաններին», – ընդգծել է գործակալության զրուցակիցը։

Ինչպես «Ինտերֆաքսին» հայտնել է իրազեկ աղբյուրը, դատական կատարածուները եկել են 61–ամյա Վարդան Քոչիյանի տուն` ինքնաշեն շինությունը քանդելու վերաբերյալ դատական որոշումը կատարելու համար։

«Սակայն տղամարդը հրաժարվել է ներս թողնել նրանց ու հեռանալ տնից։ Մի քանի րոպե անց նա որսորդական հրացանից կրակել  ու սպանել է նրանց», – նշել է գործակալության զրուցակիցը։

Քոչիյանը ձերբակալվել է։ Նա չի դիմադրել։

«Նովայա գազետա»–ն իր հերթին հրապարակել է զոհերի անունները` Անդրոնիկ Մաթևոսյան և Ալբերտ Ագոզյան։–0–