525.85
7.42
476.44
+23
Եղանակը Երևանում
Հայ

Աբովյանում բախվել են Hyundai–ն ու ՎԱԶ–2104–ը. վարորդներից մեկն արգելափակվել է մեքենայում (ՖՈՏՈ)

21:15
17 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Աբովյան քաղաքում այսօր ցերեկը տեղի է ունեցել խոշոր ավտովթար։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, սեպտեմբերի 17-ին, ժամը 14:30-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ДТП, Абовян

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

ДТП, Абовян

Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «ՎԱԶ-2104» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) մակնիշների ավտոմեքենաները:

«ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, իսկ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

ДТП, Абовян

Փրկարարները «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

ДТП, Абовян

Վարորդները հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենայի վարորդի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի վարորդինը՝ բավարար: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:54
14 Հոկտեմբերի 2019
«Էրեբունի» ԲԿ-ում 47-ամյա ծննդկան է մահացել
«Էրեբունի» ԲԿ ծննդատանը հղի կին է մահացել:
14:07
14 Հոկտեմբերի 2019
Միջադեպ Մոսկվա–Գյումրի չվերթի օդանավում. 41–ամյա ուղևորը ներկայացել է ոստիկանություն
Միջադեպ Մոսկվա–Գյումրի չվերթի օդանավում. 41–ամյա ուղևորը ներկայացել է ոստիկանություն։
14:01
14 Հոկտեմբերի 2019
Մալաթիա-Սեբաստիայում 2 աղբաման են այրել. շրջանի աշխատակազմը դիմել է ոստիկանություն (ՖՈՏՈ)
Մալաթիա-Սեբաստիայում 2 աղբաման են այրել. շրջանի աշխատակազմը դիմել է ոստիկանություն:
13:26
14 Հոկտեմբերի 2019
Երևանում 46–ամյա կինը բջջային հեռախոս է գողացել խանութի հանդերձարանից. գողոնը հայտնաբերվել է
Երևանի հագուստի խանութներից մեկի հանդերձարանից կինը գողացել է բջջային հեռախոս:
12:17
14 Հոկտեմբերի 2019
Արարատի մարզում երիտասարդների վեճն ավարտվել է սպանությամբ
Արարատի մարզում երիատարսդների վիճն ավարտվել է սպանությամբ, կասկածյալը ձերբակալվել է։
11:07
14 Հոկտեմբերի 2019
Շենավանում 62–ամյա տղամարդը մահացել է բուժքրոջ կողմից կատարված ներարկումից հետո
Շենավանում 62–ամյա տղամարդը մահացել է բուժքրոջ կողմից կատարված ներարկումից հետո:
10:38
14 Հոկտեմբերի 2019
Մեծամորում անչափահասը թոշակառու կնոջ տնից բանկային քարտ է գողացել ու գումար կանխիկացրել
Մեծամորում անչափահասը թոշակառու կնոջ տնից բանկային քարտ է գողացել ու գումար կանխիկացրել:
17:55
13 Հոկտեմբերի 2019
Վրաերթ Երևանում. տուժածներից մեկի վիճակը ծանր է
Նախօրեի երեկոյան վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
12:37
13 Հոկտեմբերի 2019
Որպես անհետ կորած 78–ամյա տղամարդը հայտնաբերվել է, նա վերակենդանացման բաժանմունքում է
Որպես անհետ կորած 78–ամյա տղամարդը հայտնաբերվել է, նա վերակենդանացման բաժանմունքում է:
22:19
11 Հոկտեմբերի 2019
Սանկտ Պետերբուրգ-Երևան օդանավը տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիում
Սանկտ Պետերբուրգ-Երևան օդանավը տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիում:

21:15
11 Հոկտեմբերի 2019
Ոստիկանը գողացել է ի պաշտոնե իրեն վստահված գույքը. նախապատրաստվում են նյութեր
Ոստիկանը գողացել է ի պաշտոնե իրեն վստահված գույքը. նախապատրաստվում են նյութեր:
17:46
11 Հոկտեմբերի 2019
Մոտ 111մլն դրամի վնաս. տղամարդը Երևանի բնակարաններից մեկից հափշտակել է գումարով և ոսկյա զարդերով ճամպրուկ (ՎԻԴԵՈ)
Մոտ 111մլն դրամի վնաս. տղամարդը Երևանի բնակարաններից մեկից հափշտակել է գումարով և ոսկյա զարդերով ճամպրուկ: