ԱՄՆ-ից ուղարկված առաքանիում հաշիշի յուղ է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
15:40
13 Մայիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և ՊԵԿ ծառայողների հետ համատեղ մաքսային հսկողության գոտում զննման ենթարկեցին ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված առաքանին, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
«Հայտնաբերվեց հաշիշի յուղ տեսակի թմրամիջոց պարունակող էլէկտրոնային սիգարետի ծխամորճի 50 գլանակ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշանակվել են փորձաքննություններ։
ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։–0–