ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Այսօր ցերեկն ԱԻՆ-ում
ահազանգ էր ստացվել «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբի տեղադրման մասին:
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Ավելի ուշ ԱԻՆ-ից հայտնեցին, որ փրկարարներն իրականացրել են ինքնաթիռի և ուղեբեռների զննման աշխատանքներ․ վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։-0-