583.39
6.77
492.85
+27
Եղանակը Երևանում
Հայ

ԱԱԾ–ն մաքսային տերմինալի մոտ շուրջ 1կգ ափիոն է հայտնաբերել, բերման են ենթարկվել Իրանի քաղաքացիներ (ՎԻԴԵՈ)

11:44
31 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցները, հետևողականորեն շարունակելով հանցավորության դեմ պայքարի՝ իրենց գործառույթի իրականացման ուղղությամբ տարվող միջոցառումները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և իրացնելու կասկածանքով 2021 թվականի մայիսի 27-ին Երևան քաղաքի Արարատյան փողոցում գտնվող  «Ապավեն» մաքսային տերմինալի մոտակայքից Ազգային անվտանգության ծառայություն են բերման ենթարկել ԻԻՀ քաղաքացի, «ԴԱՖ» մակնիշի բեռնատարի վարորդ Ս.Ա-ին, ինչպես նաև «Մերսեդես G55» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Մ-ին և ուղևոր Ռ.Ղ-ին, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն: 

Загружается новость ... "Лево"

Դեպքի վայրի զննությամբ «Մերսեդես G55» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել և վերցվել է ավտոամբարձիչի մեջ թաքցված ձևով ապօրինի պահվող առաձնապես խոշոր չափերի՝ շուրջ 995 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց, որը մաքսանենգ ճանապարհով ապօրինի տեղափոխվել է ՀՀ բեռնատարի վարորդ Ս. Ա-ի կողմից: 

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգության և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և փոխադրելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով հիշյալ անձինք ձերբակալվել են, հայտնաբերված զանգվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Առաջադրվել է մեղադրանք, և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 

«Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք թմրամիջոցների ապօրինի ներմուծման սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:52
10 Սեպտեմբերի 2021
Օգտատերը սոցցանցում հրապարակայնորեն առաջարկել է 10 հազ. դոլարի դիմաց վնասել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին.նրան հայտնաբերել են
Օգտատերը սոցցանցում հրապարակայնորեն առաջարկել է 10 հազ. դոլարի դիմաց վնասել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին.նրան հայտնաբերել են
12:05
10 Սեպտեմբերի 2021
Սարսափելի ավտովթար Արագածոտնում․ԶԻԼ-ը գլխիվայր շրջվել է, փրկարարները տակից երկու դի են դուրս բերել
Սարսափելի ավտովթար Արագածոտնում․ԶԻԼ-ը գլխիվայր շրջվել է, փրկարարները տակից երկու դի են դուրս բերել
11:07
10 Սեպտեմբերի 2021
Երևանում մեծաքանակ թմրամիջոց և մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել (ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ)
56 փամփուշտ, ազդանշանային 5 հրթիռ, «Ֆ-1» տիպի 3 նռնակ, նռնակի 4 պայթուցիչ․ Երևանում մեծաքանակ թմրամիջոց և մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել․ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
11:15
09 Սեպտեմբերի 2021
Երևան–Սևան ճանապարհին բախվել են Honda–ն ու MAN բեռնատարը, 7 մարդ հոսպիտալացվել է (ՖՈՏՈ)
Երևան–Սևան ճանապարհին բախվել են Honda–ն ու MAN բեռնատարը, 7 մարդ հոսպիտալացվել է.ՖՈՏՈ
23:40
08 Սեպտեմբերի 2021
Վրաերթ Երևանում․BMW-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող միջին տարիքի տղամարդու
Mercedes-ի վարորդը նկատել է հետիոտնին, արգելակել է, սակայն հետիոտնը, անցնելով նրա առջևից, անսպասելի հայտնվել է BMW-ի դիմաց ու վրաերթի ենթարկվել
14:42
08 Սեպտեմբերի 2021
ՌԴ ԱԻ նախարարը մահացել է` մարդու կյանքը փրկելիս
ՌԴ ԱԻ նախարարը մահացել է` մարդու կյանքը փրկելիս
11:03
08 Սեպտեմբերի 2021
Ողբերգական դեպք Երևանում.սլաքավարը գնացքով վրաերթի է ենթարկել 43–ամյա կնոջն ու հեռացել դեպքի վայրից
Ողբերգական դեպք Երևանում.սլաքավարը գնացքով վրաերթի է ենթարկել 43–ամյա կնոջն ու հեռացել դեպքի վայրից
13:32
07 Սեպտեմբերի 2021
Սարսափելի ավտովթար Մասիսում. բախվել են Opel–ն ու Mercedes–ը, կա զոհ ու վիրավորներ (ՖՈՏՈ)
Մասիսում միմյանց են բախվել Opel–ն ու Mercedes–ը, կա զոհ ու վիրավորներ.ՖՈՏՈ
12:13
07 Սեպտեմբերի 2021
Սահմռկեցուցիչ դեպք Վանաձորում. հայրը հայտնաբելեր է 16–ամյա որդու դին` ծառից կախված վիճակում
Սահմռկեցուցիչ դեպք Վանաձորում. հայրը հայտնաբելեր է 16–ամյա որդու դին` ծառից կախված վիճակում
20:58
06 Սեպտեմբերի 2021
27-ամյա երիտասարդը Մալդիվներից եկած զբոսաշրջիկին տարել է «Սատանի կամուրջ» ու փորձել է բռնաբարել
27-ամյա երիտասարդը Մալդիվներից եկած զբոսաշրջիկին տարել է «Սատանի կամուրջ» ու փորձել է բռնաբարել
19:24
06 Սեպտեմբերի 2021
Կոտայքում բախվել են Ford Fiesta-ն ու ЗИЛ-ը. 3 մարդ հոսպիտալացվել է
Կոտայքում բախվել են Ford Fiesta-ն ու ЗИЛ-ը. 3 մարդ հոսպիտալացվել է
13:23
06 Սեպտեմբերի 2021
Քրոջ աչքի առաջ 2 անգամ կրակել է եղբորն ու սպանել.Երևանում կատարված սահմռկեցուցիչ սպանության մանրամասները (ՎԻԴԵՈ)
Քրոջ աչքի առաջ 2 անգամ կրակել է եղբորն ու սպանել.Երևանում կատարված սահմռկեցուցիչ սպանության մանրամասները.ՎԻԴԵՈ