583.37
6.48
494.13
+4
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

ԱԱԾ-ն բերման է ենթարկել լրտեսության համար կասկածվող օտարերկրյա քաղաքացիների (ՎԻԴԵՈ)

21:53
04 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, շարունակում է հետևողական և գործուն պայքար մղել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, որի ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների արդյունավետ ծառայության, ինչպես նաև քաղաքացիների աչալրջության շնորհիվ Հայաստանի Հանրապետության տարածքում լրտեսություն կատարելու  կասկածանքով ՀՀ ազգային անվտանգության ծառայություն են բերման ենթարկվել օտարերկրյա քաղաքացիներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ քրեադատավարական պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ զինված ուժերին պատկանող մարտական տեխնիկայի, սպառազինության շարժի, զորամասերի տեղակայման վայրերի, ինչպես նաև ռազմական դրության պայմաններում հայտարարված զորահավաքին մասնակցող անձանց և նրանց քանակի վերաբերյալ որոշակի տեղեկություններ հավաքելու մասին փաստական տվյալներ, որպիսիք քննության այս փուլում բավարար են եղել  կասկածանքը հիմնավոր համարելու համար, ուստի 2020 թվականի հոկտեմբերի 2-ին հիշյալ անձինք ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածի (լրտեսություն) և ՀՀ քրեական օրենսգրքի 38-302-րդ հոդվածի (ՀՀ քաղաքացու կողմից լրտեսությանն օժանդակելու) կասկածանքով:

Ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական  գործողություններ՝ կատարված հանցագործության ամբողջական բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ օտարերկրացիների ու ՀՀ քաղաքացիների ինքնությունները բացահայտելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանում սահմանադրական կարգի հիմունքների և  պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը այս գործընթացում ակնկալում է նաև հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետական դավաճանության կամ լրտեսության վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության և տարածքային անձեռնմխելիության: Ըստ անհրաժեշտության կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:57
10 Նոյեմբերի 2020
ԱԺ-ում զանգվածային անկարգությունների և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա հարձակման դեպքի առթիվ 6 մարդ ձերբակալվել է (ՖՈՏՈ)
Բոլոր հանցագործները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ․ հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը․ ՖՈՏՈ
18:14
10 Նոյեմբերի 2020
ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել և ձերբակալել ԱԺ և կառավարության շենքերում բողոքի ակցիայի մասնակիցներին (ՎԻԴԵՈ)
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հակաիրավական վարքագիծ դրսևորած մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ. ՎԻԴԵՈ
13:45
10 Նոյեմբերի 2020
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ հարձակման գործով արդեն իսկ կա երկու ձերբակալված անձ. վարչապետ
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ հարձակման գործով արդեն իսկ կա երկու ձերբակալված անձ. վարչապետ
07:20
10 Նոյեմբերի 2020
«Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի վրա հարձակում է իրականացվել․ Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում Է այդ գործողությունները
«Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի վրա հարձակում է իրականացվել․ Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում Է այդ գործողությունները
21:16
09 Նոյեմբերի 2020
Հրապարակվել են Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածին ընկած ռուսական Մի-24 ուղղաթիռի լուսանկարները(ՖՈՏՈ)
Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել․ ՖՈՏՈ
20:47
09 Նոյեմբերի 2020
Մի–24 ռուսական ուղղաթիռը խոցվել է զենիթահրթիռային համալիրի կողմից ՀՀ տարածքում` Ադրբեջանի հետ սահմանի մոտ, կա 2 զոհ
Մի–24 ռուսական ուղղաթիռը խոցվել է զենիթահրթիռային համալիրի կողմից ՀՀ տարածքում` Ադրբեջանի հետ սահմանի մոտ,  կա 2 զոհ
20:17
09 Նոյեմբերի 2020
ՀՐԱՏԱՊ. Արարատի մարզում ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել
ՀՐԱՏԱՊ. Արարատի մարզում ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել, նախնական տվյալներով` կա 2 զոհ
12:31
07 Նոյեմբերի 2020
Նոր Հաճնի կամրջի մոտակայքում բախվել են Opel–ն ու Mercedes-ը, կան վիրավորներ (ՖՈՏՈ)
Նոր Հաճնի կամրջի մոտակայքում բախվել են Opel–ն ու Mercedes-ը, կան վիրավորներ. ՖՈՏՈ
15:46
06 Նոյեմբերի 2020
4 զոհ և 5 տուժող. հայտնի են Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ողբերգական ավտովթար հանգամանքները
4 զոհ և 5 տուժող. հայտնի են Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ողբերգական ավտովթար հանգամանքները
00:29
06 Նոյեմբերի 2020
Սարսափելի ավտովթար Երևանի կենտրոնում` 3 մեքենայի մասնակցությամբ, կա 4 զոհ (ՖՈՏՈ)
Այսօր երեկոյան սարսափելի ավտովթար է տեղի ունեցել Երևանի կենտրոնում` 3 մեքենայի մասնակցությամբ, կա 4 զոհ. ՖՈՏՈ
16:11
05 Նոյեմբերի 2020
Գյումրու «Պոլիտեխնիկական համալսարան»-ի մասնաճյուղի հետնամասում հրդեհ է բռնկվել․ 56 քմ տարածք է այրվել (ՖՈՏՈ)
Գյումրիում հրդեհ է բռնկվել․ այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը, ստվարաթուղթ և ներսում կուտակած վառելափայտ․ ՖՈՏՈ
01:17
03 Նոյեմբերի 2020
7 մարդ զոհվել է Վիեննայի սինագոգի մոտ արձակված կրակահերթերի հետևանքով, ռեստորանում հանցագործները պատանդներ են վերցրել (ՎԻԴԵՈ)
7 մարդ զոհվել է Վիեննայի սինագոգի մոտ արձակված կրակահերթերի հետևանքով, ռեստորանում հանցագործները պատանդներ են վերցրել. ՎԻԴԵՈ