629.62
6.95
520.69
+12
Եղանակը Երևանում
Հայ

ԱԱԾ–ի սկանդալային բացահայտումը. ձերբակալել են Գյումրիի զբաղվածության կենտրոնի տնօրենին (ՎԻԴԵՈ)

14:07
23 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության, կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի և Շիրակի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով  կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի աշխատակիցների հետ,  իրականացված մեծածավալ քննչական, դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնի տնօրենի և նրան ենթակա աշխատակիցների կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու դեպքեր: 

Այսպես.

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործող Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ա.Ա-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, նախնական համաձայնության գալով իր ենթակայությամբ աշխատող, պաշտոնատար անձ հանդիսացող աշխատակիցների հետ, Զբաղվածության պետական գործակալության շահառուների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է՝ Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում, Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերի՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում, «Փոքր բիզնեսի, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագրերում ընդգրկելու և պետության միջոցներից դրամական օգնություն տրամադրելու համար,  2021 թվականի փետրվար-մարտ ամիսներին Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի իր աշխատասենյակում, մի շարք քաղաքացիներից, անձամբ կամ իր աշխատակիցների միջոցով, քողարկված եղանակով պահանջել և ստացել  է  զգալի չափերով կաշառքի գումարներ, իսկ այնուհետև՝ դրանցից որպես «մասնաբաժին» գումարներ է առանձնացրել և փոխանցել իր ենթակայության ներքո գտնվող աշխատակիցներին:

Загружается новость ... "Лево"

Հերթական անգամ՝ 2021 թվականի մարտի 19-ին, ծրագրի շահառու հանդիսացած և  սոցիալապես անապահով Ա.Մ-ի կողմից անասնապահությամբ զբաղվելու համար աջակցություն տրամադրած գումարը ստանալուց և որպես կաշառք առանձնացված 50.000 ՀՀ դրամ գումարը Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալին  տալուց անմիջապես հետո՝ վերջինները և զբաղվածության կենտրոնի մյուս աշխատակիցները բռնվել ու բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչություն:

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչների կողմից ձերբակալվել են ընդհանուր թվով 9-ը անձինք, որոնցից 8-ը կին, այդ թվում՝ զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենը, տեղակալը, ինչպես նաև նրանց ենթակայության ներքո գտնվող թվով 6-ը մասնագետները, ովքեր, բոլորը, այդ թվում՝ կենտրոնի տնօրենը, գործով ձեռք բերված անհերքելի փաստերի ճնշման ներքո, տվել են խոստովանական ցուցմունքներ և աջակցել են նախաքննական մարմնին կոռուպցիոն մեխանիզմի ամբողջական բացահայտման համար:

Քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են նաև զբաղվածության կենտրոնի աշխատակիցներին կաշառք տված քաղաքացիների ինքնությունները, որոնցից մեկը ձերբակալվել է, իսկ մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Կատարված երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ իրեր, այդ թվում՝ կաշառքի գումարներ, կաշառք տված անձանց վերաբերյալ գրառումներ պարունակող փաստաթղթեր, նոթատետրեր և այլն:

Քրեական գործով վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշումներ են կայացվել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալների պաշտոնավարությունները ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ:

«Ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնի աշխատակիցների կողմից կատարված կոռուպցիոն այլ հանցագործությունները և դրանում ներգրավված անձանց ինքնությունները բացահայտելու համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է քաղաքացիներին և պետական ու համայնքային մարմինների աշխատակիցներին դրսևորել բացառապես օրինապաշտ վարքագիծ՝ միաժամանակ հաշվի առնել, որ կաշառք և ապօրինի վարձատրություն տալու, ստանալու հանրային վտանգավորությունը բարձր է այնքանով, որ այն ոչ միայն խաթարում է պետաիշխանական և կառավարչական կառույցների բնականոն գործունեությունը, վնասում է նրանց հեղինակությանը, այլ ընդհանրապես քաղաքացիական հասարակարգ կառուցող բոլոր երկրներում մեծագույն խնդիր է, որը կարող է արգելակել իշխանության համակարգերում քաղաքացիական հասարակության ստեղծմանը, ժողովրդավարական հասարակարգի կառուցմանը՝ ի չիք դարձնելով բոլոր այն ձեռնարկումները, որոնք ուղղված են հասարակական հարաբերությունների առողջացմանը, մարդկանց բարեկեցության բարձրացմանը։\

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:58
01 Մայիսի 2021
«Ռազբորկա» Թոխմախի գերեզմանների մոտ. կան վիրավորներ, հայտնաբերվել են արտարնման հետքեր, ավտոմատ, ատրճանակ, կրակված պարկուճներ
«Ռազբորկա» Թոխմախի գերեզմանների մոտ. կան վիրավորներ, հայտնաբերվել են արտարնման հետքեր, ավտոմատ, ատրճանակ, կրակված պարկուճներ
10:55
01 Մայիսի 2021
Գեղարքունիքում երկրաշարժ է գրանցվել
Գեղարքունիքում առավոտյան երկրաշարժ է գրանցվել
18:14
30 Ապրիլի 2021
Արամի փողոցի թունելում հրդեհի մարման ժամանակ երկու հրշեջ է ծխահարվել, նրանց վիճակը միջին ծանրության է (ՖՈՏՈ)
Արամի փողոցի թունելում հրդեհի մարման ժամանակ երկու հրշեջ է ծխահարվել, նրանց վիճակը միջին ծանրության է.ՖՈՏՈ
16:52
30 Ապրիլի 2021
Կրակոցներ Երևանի խանութներից մեկում. կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Կրակոցներ Երևանի խանութներից մեկում. կադրեր դեպքի վայրից.ՎԻԴԵՈ
14:43
30 Ապրիլի 2021
Մեկ ամսվա մեջ 2–րդ նմանատիպ դեպքը. Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում 77–ամյա պացիենտը ցած է նետվել պատուհանից
Մեկ ամսվա մեջ 2–րդ նմանատիպ դեպքը. Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում 77–ամյա պացիենտը ցած է նետվել պատուհանից
13:29
30 Ապրիլի 2021
Արամի փողոցում այրվում են «Փոքր Կենտրոն» թաղամասը սնուցող հոսանքալարերը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արամի փողոցում այրվում են «Փոքր Կենտրոն» թաղամասը սնուցող հոսանքալարերը.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:42
30 Ապրիլի 2021
Կոտայքում գանգի և քայքայված դիակի հայտնաբերման փաստով հարուցվել է քրգործ (ՖՈՏՈ)
Կոտայքում գանգի և քայքայված դիակի հայտնաբերման փաստով հարուցվել է քրգործ.ՖՈՏՈ
11:33
30 Ապրիլի 2021
ԱԻՆ–ից նշել են Մանկական երկաթուղի տանող թունելում առաջացած ծխի հնարավոր պատճառը
ԱԻՆ–ից նշել են Մանկական երկաթուղի տանող թունելում առաջացած ծխի հնարավոր պատճառը
11:21
30 Ապրիլի 2021
Նուբարաշենի խճուղում իսկական ջրհեղեղ է. մեքենաները նավարկում են (ՎԻԴԵՈ)
Նուբարաշենի խճուղում իսկական ջրհեղեղ է. մեքենաները նավարկում են.ՎԻԴԵՈ
10:45
30 Ապրիլի 2021
Մանկական երկաթուղի տանող թունելում ծուխ է առաջացել. փրկարարները ծխահեռացման աշխատանքներ են իրականացնում
Մանկական երկաթուղի տանող թունելում ծուխ է առաջացել. փրկարարները ծխահեռացման աշխատանքներ են իրականացնում
23:31
29 Ապրիլի 2021
Շիրակի մարզում ասֆալտ հարթեցնող ավտոմեքենա է կողաշրջվել. 23–ամյա վարորդը մահացել է, նա Արցախյան պատերազմի մասնակից էր (ՖՈՏՈ)
Շիրակի մարզում ասֆալտ հարթեցնող ավտոմեքենա է կողաշրջվել. 23–ամյա վարորդը մահացել է, նա Արցախյան պատերազմի մասնակից էր.ՖՈՏՈ
20:27
29 Ապրիլի 2021
Կոտայքում գտնված գանգից ոչ հեռու հայտնաբերվել է դիակ, որի որովայնից վերև գտնվող հատվածը բացակայում է. հրապարակվել են սարսափելի մանրամասներ
Կոտայքում գտնված գանգից ոչ հեռու հայտնաբերվել է դիակ, որի որովայնից վերև գտնվող հատվածը բացակայում է. հրապարակվել են սարսափելի մանրամասներ