75–ամյա հայաստանցին դաժանորեն սպանվել է Կրասնոյարսկում․ հայտնի է դրդապատճառը (ՎԻԴԵՈ)

17.01.2024, 16:03
Կրասնոյարսկում մեղադրյալները ցույց են տվել, թե ինչպես են սպանել 75–ամյա հայաստանցուն․ ՎԻԴԵՈ
75–ամյա հայաստանցին դաժանորեն սպանվել է Կրասնոյարսկում․ հայտնի է դրդապատճառը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ 2023 թվականի դեկտեմբերի 23-ին ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի քննչական մարմինները հաղորդում են ստացել Կրասնոյարսկի Շախտերսկայա-Սևերնայա փողոցի տարածքում 75-ամյա տղամարդու դիակի հայտնաբերման մասին, որի վրա բռնության հետքեր են եղել։

Ինչպես նշվում է ՌԴ քննչական կոմիտեի տարածքային վարչության Telegram ալիքում, այս փաստի հիման վրա հարուցվել է քրեական գործ։

Քննիչները պարզել են, որ սպանության մեջ ներգրավված են Աչինսկի 37-ամյա և 56-ամյա բնակիչներ, որոնք բերման են ենթարկվել։

Նրանց մեղադրանք է առաջադրվել սպանություն կատարելու համար։

Ըստ քննիչների՝ տուժածը Հայաստանից կանոնավոր կերպով գալիս էր Աչինսկ՝ բուժման նպատակով։ Նա պարտքով գումար է տվել 56–ամյա ծանոթին, ինչի արդյունքում վերջինս հայաստանցուն պարտք է եղել մոտ 1մլն ռուբլի։

Պարտքը չվերադարձնելու համար չարագործը որոշել է ազատվել պարտքային պարտավորություններից՝ բռնություն գործադրելով տուժողի նկատմամբ։

Իր ծրագիրն իրականացնելու համար նա գրավել է ընկերոջը՝ խոստանալով վճարել 50 հազար ռուբլի։ Երեկոյան տղամարդիկ պարտքը վերադարձնելու պատրվակով տուժածին բերել են իրենց ընկերոջ տուն։ Այնտեղ տղամարդկանցից մեկը վերցրել է փայտե մահակ և հարվածել է տուժողի գլխին, ինչից հետո երկրորդ տղամարդը նույնպես հարվածել է տղամարդուն։ Ստացած վնասվածքներից տուժածը կորցրել է գիտակցությունը։

Հանցագործությունը թաքցնելու նպատակով չարագործները տուժողին մեքենայով տեղափոխել են այլ վայր, որտեղ թողել են ճամփեզրին։

Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։–0–