72–ամյա քաղաքացին փորձել է կոմունալը վճարել կեղծ 10 հազար դրամով

13.12.2023, 19:37
72–ամյա քաղաքացին փորձել է կոմունալը վճարել կեղծ 10 հազար դրամով
72–ամյա քաղաքացին փորձել է կոմունալը վճարել կեղծ 10 հազար դրամով
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 11-ին, ժամը 18-ին, ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է ստացվել, որ Բերդի 72-ամյա մի բնակիչ կոմունալ վճարում կատարելու նպատակով «Հայփոստ» ՓԲԸ Բերդ համայնքի փոստային բաժանմունքում փորձել է իրացնել 10 000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–