+22
Եղանակը Երևանում
Հայ

7 ինքնաձիգ, հակատանկային նռնականետեր, նռնակներ. Երևանի բնակարաններից մեկում մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)

15:27
13 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի հատկանիշներով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ու հատուկ նշանակության գումարտակի, ինչպես և Նոր Նորքի բաժնի, Ավանի բաժանմունքի ու տարածքային քննչական մարմնի ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, ապրիլի 11-ին խուզարկել են Երևանի Գյուլիքևխյան փողոցի շենքերից մեկի մի բնակարան։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանությունը, իրավապահները հայտնաբերել են յոթ ինքնաձիգ, «Կալաշնիկովի» 3 ձեռքի գնդացիր, հակատանկային նռնականետ, պայթուցիչներով նռնակներ, 600-ից ավելի փամփուշտ և այլ ռազմամթերք։

Հայտնաբերվել են նաև մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 125 գրամից ավելի քաշով։ 57-ամյա տղամարդն ու նրա 30-ամյա որդին բերման են ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, ապա ձերբակալվել։

«Մինչ այդ, նույն քրեական գործի շրջանակներում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Նոր Նորքի բաժինների, ինչպես և տարածքային քննչական մարմնի ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 29-ին Երևանի բնակիչ մի տղամարդ կամավոր հանձնել էր գործարանային համարով հրացան, հակատանկային նռնականետներ, 186 փամփուշտով լիցքավորված 13 փամփշտատուփ և տարբեր տրամաչափի ու հրազենների 2700-ից ավելի փամփուշտ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:56
20 Հունիսի 2022
Հրապարակվել են կադրեր Նիգավանում տեղի ունեցած աղմկահարույց սպանության վայրից (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են կադրեր Նիգավանում տեղի ունեցած աղմկահարույց սպանության վայրից. ՎԻԴԵՈ
14:40
20 Հունիսի 2022
Երևանում 50-ամյա տղամարդը կանգառում մոտեցել է 49-ամյա նախկին կնոջն ու դանակահարել է
Երևանում 50-ամյա տղամարդը կանգառում մոտեցել է 49-ամյա նախկին կնոջն ու դանակահարել է
14:10
20 Հունիսի 2022
Վահագնի թաղամասի մոտ զինամթերք է հայտնաբերվել
Վահագնի թաղամասի մոտ զինամթերք է հայտնաբերվել
12:04
20 Հունիսի 2022
Արտակարգ պատահար Երևանում. պարեկները, իրենց կյանքը վտանգելով, փրկել են 3 երեխաների մորը. վերջինս ցանկանում էր ինքնասպանություն գործել
Արտակարգ պատահար Երևանում. պարեկները, իրենց կյանքը վտանգելով, փրկել են 3 երեխաների մորը. վերջինս ցանկանում էր ինքնասպանություն գործել
11:55
20 Հունիսի 2022
Պարզվել է Նիգավանում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դրդապատճառը, կա ձերբակալված
Պարզվել է Նիգավանում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դրդապատճառը, կա ձերբակալված
11:21
20 Հունիսի 2022
ԶԼՄ-ները հայտնում են Փաշինյանի կողմնակիցների և հակառակորդների մասնակցությամբ գրանցված կրակոցների մասին, կան զոհեր. ոստիկանությունը մեկնաբանում է
ԶԼՄ-ները հայտնում են Փաշինյանի կողմնակիցների և հակառակորդների մասնակցությամբ գրանցված կրակոցների մասին, կան զոհեր. ոստիկանությունը մեկնաբանում է
16:48
18 Հունիսի 2022
Երևանում պայթյուն է տեղի ունեցել. կա զոհ ու վիրավոր
Երևանում պայթյուն է տեղի ունեցել. կա զոհ ու վիրավոր
23:59
17 Հունիսի 2022
28-ամյա Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
28-ամյա Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած. ՎԻԴԵՈ
15:01
17 Հունիսի 2022
Արտակարգ դեպք Երևանում. ամուսինը փողոցում դանակահարել է կնոջն ու դիմել փախուստի
Արտակարգ դեպք Երևանում. ամուսինը փողոցում դանակահարել է կնոջն ու դիմել փախուստի
12:49
17 Հունիսի 2022
Վալենսիա-Վիեննա-Երևան չվերթով փորձել է ներմուծել մոտ 1կգ մարիխուանա. թմրամիջոցի ապօրինի ներմուծման դեպք է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Վալենսիա-Վիեննա-Երևան չվերթով փորձել է ներմուծել մոտ 1կգ մարիխուանա. թմրամիջոցի ապօրինի ներմուծման դեպք է բացահայտվել. ՎԻԴԵՈ
10:47
17 Հունիսի 2022
Հայաստանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Հայաստանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
11:30
16 Հունիսի 2022
Երևանում Nissan–ն ընկել է ջրանցքը
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում