67–ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

16.05.2025, 12:12
Ալեքսանդր Աղաբեկյանը որոնվում է որպես անհետ կորած
67–ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1958 թվականին ծնված Ալեքսանդր Աղաբեկյանը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Համայնքային ոստիկանության Կումայրիի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: