67–ամյա տղամարդը մահացել է Եղվարդի խճուղում վրաերթի հետևանքով
14.02.2025,
13:12
Վրաերթ՝ Եղվարդի խճուղում․ 67–ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 13-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով Անաստաս Միկոյան փողոցից «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 67-ամյա Լևոն Մ․-ն, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Պարզվել է, որ ժամը 15.30-ին Եղվարդի խճուղում տղամարդուն վրաերթի է ենթարկել «Մերսեդեսի» 22-ամյա վարորդը, ինչից հետո մեքենան բախվել է «Հյունդայի» մակնիշի մի մեքենայի:
Ժամը 20-ին Լևոն Մ․-ն հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն: