63–ամյա տղամարդը ցած է նետվել Կիևյան կամրջից

03.01.2025, 13:29
Ողբերգական դեպք՝ Երևանում
63–ամյա տղամարդը ցած է նետվել Կիևյան կամրջից

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունվարի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ 

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի անցել է Կիևյան կամրջի արգելապատնեշը, հայտնվել վտանգավոր եզրագծի վրա ու սպառնում է իրեն ցած նետել։

Մինչ ոստիկանների ժամանումը քաղաքացին իրեն ցած է նետել։

Դեպքի վայր ժամանած Երևանի 1շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, Մաշտոցի ոստիկաններն ու ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 63-ամյա Սամվել Հ.-ն է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։