62–ամյա տղամարդն ու նրա որդին Երևան–Գյումրի ճանապարհից գողացել են մարզադպրոցին պատկանող 10–15 զույգ դահուկները

11.12.2025, 16:34
37–ամյա որդին ու նրա հայրը գողացել են Գյումրիի ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցին պատկանող 10-15 զույգ դահուկները
62–ամյա տղամարդն ու նրա որդին Երևան–Գյումրի ճանապարհից գողացել են մարզադպրոցին պատկանող 10–15 զույգ դահուկները

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ի ժամը 16․35-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 149-րդ կմ հատվածից գողացել են Գյումրիի ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցին պատկանող 10-15 զույգ դահուկները, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Աշոցքի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են 62-ամյա տղամարդն ու նրա 37-ամյա որդին:

Նրանք Աշոցքի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել և «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել են բաժին, որտեղ հայտնել են, որ գողացված դահուկները գտնվում են «Նիսանի» բեռնախցիկում:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: