59–ամյա տղամարդը բռնվել է հենց գողության պահին
21.03.2025,
15:50
Երևանցին զանգել ու հայտնել է, որ Կոտայքում գտնվող իր տուն այդ պահին օտար մարդ է մտել

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 20-ին, ժամը 14.35-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած Երևան քաղաքի բնակիչը հայտնել է, որ Կոտայքի մարզում գտնվող իր տուն այդ պահին օտար մարդ է մտել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզի և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները մեկնել են դեպքի վայր, որտեղ հանցանք կատարելու պահին հայտնաբերել, ձերբակալել և Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն են տեղափոխել Նոր Հաճնի բնակիչ 59-ամյա տղամարդուն:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նաիրիի քննչական բաժին: