52-ամյա տղամարդն իր տանը թմրանյութ է պահում և օգտագործում (ՖՈՏՈ)

16.01.2026, 19:24
52-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են ընդհանուր 6,32 գրամ թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ. ՖՈՏՈ
52-ամյա տղամարդն իր տանը թմրանյութ է պահում և օգտագործում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Արտաշատ քաղաքի 52-ամյա բնակիչը թմրանյութ է պահում և օգտագործում:

Ինչպես հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը, այդ մասին օպերատիվ տեղեկություն են ստացել Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները։

Ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 52-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են ընդհանուր 6,32 գրամ թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ և մոխրացած հետքերով կաթուցիչ:

Կատարվում է նախաքննություն:наркотики