47–ամյա տղամարդը գիշերը կոտրել է սրճեփ սարքն ու գողացել 150 հազար դրամ

21.04.2025, 19:26
Կոտրել է սրճեփ սարքն ու 150 հազար դրամ գողացել
47–ամյա տղամարդը գիշերը կոտրել է սրճեփ սարքն ու գողացել 150 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում տված Զովունի գյուղի բնակիչը հայտնել է, որ ապրիլի 15-ի գիշերը անհայտ անձը կոտրել է գյուղի 4-րդ փողոցում տեղադրված սրճեփ սարքը և գողացել գումարը` պատճառելով 150 հազար դրամի վնաս, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 47-ամյա տղամարդը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է Նաիրիի քննչական բաժին, որտեղ խոստովանել է արարքը: 

47-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։