43–ամյա կինը բանկային քարտ է գողացել ու տարբեր խանութներում գնումներ կատարել․ նա խոստովանել է արարքը

15.10.2025, 19:05
43–ամյա կինը խոտովանել է, որ գողացված բանկային քարտով տարբեր առևտրային կենտրոններից գնումներ է կատարել
43–ամյա կինը բանկային քարտ է գողացել ու տարբեր խանութներում գնումներ կատարել․ նա խոստովանել է արարքը

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 11-ին Համայնքային ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ գողացել են իր բանկային քարտը և գնումներ են կատարել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները պարզել են գողությունը կատարողի ինքնությունը:

Գուգարք գյուղի 43-ամյա բնակչուհին բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ Վանաձոր քաղաքի տարբեր առևտրի կենտրոններից նշված քարտով գնումներ է կատարել:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: