41–ամյա երևանցին վեճի ժամանակ գարեջրի շշով խփել էր 33–ամյա երիտասարդի գլխին, բաժին տանելիս նրա գրպանից ընկել էր գաղտնի փականով դանակ
06.07.2023,
16:07
41–ամյա երևանցին վեճի ժամանակ գարեջրի շշով խփել էր 33–ամյա երիտասարդի գլխին, բաժին տանելիս նրա գրպանից ընկել էր գաղտնի փականով դանակ
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 4-ին, ժամը 22.15-ին, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները Բագրատունյաց փողոցում հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տարել Սարի թաղի 41-ամյա մի բնակչի, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Պարզվել է, որ նա վիճաբանության ժամանակ գարեջրի ապակե տարայով խփել էր 33-ամյա երիտասարդի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Շենգավիթի բաժին տանելու ժամանակ նրա գրպանից գետնին է ընկել գաղտնի փականով դանակ: Ժամը 00.45-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ 33-ամյա երիտասարդը դիմել է բուժօգնության: Նրանից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր:–0–