40–ամյա վարորդը փորձել է 10 հազ․ դրամ կաշառք տալ պարեկներին ու ձերբակալվել է
25.03.2025,
13:12
BMW–ի վարորդը վարչական արձանագրություն չկազմելու համար փորձել է 10 000 դրամ կաշառք տալ

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 24-ին, ժամը 13.40-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի մեքենայի 40-ամյա վարորդը Բագրևանդի փողոցում, վարչական արձանագրություն չկազմելու համար, փորձել է 10 000 դրամ կաշառք տալ Երևան քաղաքի պարեկներին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Պարեկները նրան ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե: