554.5
6.8
476.95
+14
Եղանակը Երևանում
Հայ

40–ամյա տղամարդը գումար շորթելու համար odnoklassniki.ru–ի օգտատիրոջ նկարների վրա սեռական բնույթի գրառումներ է կատարել ու սպառնացել, որ կտարածի դրանք

13:07
30 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է սոցիալական կայքի օգտատիրոջից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը,  հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա տղամարդը, «Odnoklassniki.ru» սոցիալական կայքում առցանց խաղում միավորներ վաստակելու նպատակով, բացել է կեղծ տվյալներով էջ, որի միջոցով, ներկայանալով որպես կին, ծանոթացել է այլ օգտատիրոջ հետ՝ տրամադրելով բջջային հեռախոսահամար, իսկ որպեսզի վերջինս չկարողանա զանգահարել իրեն, տրամադրված հեռախոսահամարը վերահասցեավորել է:

Загружается новость ... "Лево"

Այնուհետև պատճառաբանելով, թե, իբր, իր հեռախոսահամարի հաշվին գումար չկա, խնդրել է գումար փոխանցել, որպեսզի հաշվեկշիռը դառնա դրական, և իրենք կարողանան հեռախոսազանգի միջոցով զրուցել:

Օգտատերը, չմերժելով վերջինիս խնդրանքը, 2020թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների տարբեր օրերին տարբեր չափերի գումարներ է փոխանցել 40-ամյա տղամարդու կողմից նշված հեռախոսահամարին: Սակայն վերջինս, ստանալով փոխանցված գումարները, պատասխանել է, որ ինքը գումարները չի ստացել:

Բացի այդ, պարզվել է նաև, որ 40-ամյա տղամարդը նույն օգտատիրոջից գումար է շորթել նաև արատավորող լուսանկարներ տարածելու սպառնալիքով:

Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ որպես կին օգտատեր ներկայացած տղամարդը 20.000 ՀՀ դրամ գումար փոխանցելու պահանջով հաղորդագրություն է ուղարկել օգտատիրոջը:  Սակայն մերժում ստանալով՝ վերջինիս անձնական լուսանկարների վրա կատարել է սեռական բնույթի արատավորող գրառումներ, դրանք ուղարկել նրան՝ սպառնալով, որ եթե պահանջված գումարը չփոխանցի, այդ լուսանկարները կհայտնվեն սոցիալական ցանցերում:

«Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթում) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան», – նշվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Partners News
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:18
22 Հոկտեմբերի 2021
Գյումրիում 18–ամյա աղջիկ է նետվել կամրջից, նա հոսպիտալացվել է
Գյումրիում 18–ամյա աղջիկ է նետվել կամրջից, նա հոսպիտալացվել է
13:04
22 Հոկտեմբերի 2021
Գյումրիում 56–ամյա տղամարդը հարձակվել է տարեց մոր վրա, ծեծել նրան, մկրատով հարվածել է մորաքույրին
Գյումրիում 56–ամյա տղամարդը հարձակվել է տարեց մոր վրա, ծեծել նրան, մկրատով հարվածել է մորաքույրին
12:29
22 Հոկտեմբերի 2021
«Արմավիր» ՔԿՀ–ում Ֆրանսիայի քաղաքացի 33–ամյա կալանավոր է մահացել
«Արմավիր» ՔԿՀ–ում Ֆրանսիայի քաղաքացի 33–ամյա կալանավոր է մահացել
11:50
22 Հոկտեմբերի 2021
Ալեք Բոլդուինը պատահաբար մարդ է սպանել նկարահանման հրապարակում
Ալեք Բոլդուինը պատահաբար մարդ է սպանել նկարահանման հրապարակում
11:24
22 Հոկտեմբերի 2021
Խոշոր ավտովթար Երևանում.Ford–ը բախվել է շինության պատին
Խոշոր ավտովթար Երևանում.Ford–ը բախվել է շինության պատին
15:54
21 Հոկտեմբերի 2021
Աշտարակի կամրջի տակ 17–ամյա աղջկա դի է հայտնաբերվել, նա երկտող է թողել
Աշտարակի կամրջի տակ 17–ամյա աղջկա դի է հայտնաբերվել, նա երկտող է թողել
14:17
21 Հոկտեմբերի 2021
Երկրաշարժ է գրանցվել Հայաստան–Վրաստան սահմանային գոտում. այն զգացվել է նաև Հայաստանում
Երկրաշարժ է գրանցվել Հայաստան–Վրաստան սահմանային գոտում. այն զգացվել է նաև Հայաստանում
11:43
21 Հոկտեմբերի 2021
Մեքենայից թմրանյութը նետելիս բռնվել է.25–ամյա երիտասարդը թմրանյութ է պատրաստել վայրաճ կանեփի թփերից (ՎԻԴԵՈ)
Մեքենայից թմրանյութը նետելիս բռնվել է.25–ամյա երիտասարդը թմրանյութ է պատրաստել վայրաճ կանեփի թփերից.ՎԻԴԵՈ
11:00
21 Հոկտեմբերի 2021
Կադրեր են հրապարակվել Երևան–Գյումրի ճանապարհին գրանցված ողբերգական ավտովթարի վայրից (ՎԻԴԵՈ)
Կադրեր են հրապարակվել Երևան–Գյումրի ճանապարհին գրանցված ողբերգական ավտովթարի վայրից.ՎԻԴԵՈ
21:11
20 Հոկտեմբերի 2021
Երևան–Գյումրի ճանապարհին գրանցված ողբերգական ավտովթարի վայրում չեն եղել նախազգուշացնող նշաններ, իրավասուները հրավիրվել են դեպքի վայր
Երևան–Գյումրի ճանապարհին գրանցված ողբերգական ավտովթարի վայրում չեն եղել նախազգուշացնող նշաններ, իրավասուները հրավիրվել են դեպքի վայր
10:57
20 Հոկտեմբերի 2021
Բաժակներում եղելէ սպիտակավուն հեղուկ.մանրամասներ Զովունիում տեղի ունեցած սարսափելի դեպքից
Բաժակներում եղելէ սպիտակավուն հեղուկ.մանրամասներ Զովունիում տեղի ունեցած սարսափելի դեպքից
10:15
20 Հոկտեմբերի 2021
Կանեփանման զանգվածը քաղել էր վայրաճ թփերից.Վանաձորում անչափահաս է բերման ենթարկվել (ՎԻԴԵՈ)
Կանեփանման զանգվածը քաղել էր վայրաճ թփերից.Վանաձորում անչափահաս է բերման ենթարկվել.ՎԻԴԵՈ