568.13
6.53
482.28
+32
Եղանակը Երևանում
Հայ

40–ամյա գորիսցին, ներկայանալով որպես ադրբեջանցի զինծառայող, ստիպել է պատերազմում անհետ կորած զինվորների՝ իգական սեռի հարազատներին ուղարկել մերկ նկարներ և տեսանյութեր

16:06
16 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում անհետ կորած համարվող՝ ՀՀ զինված ուժերի զինծառայողների՝ իգական սեռի հարազատներին կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ցանկանալով ներկայանալ որպես Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Գորիս քաղաքի 40-ամյա բնակիչն իր կողմից «Facebook.com»  համացանցային կայքում նախկինում բացված՝ «Arman Armeni Xachatryan» օգտանունով անհատական էջը վերանվանել է «Азиз Мурадов» անվամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն: 

Այնուհետև՝ 2021թ. հունվար և փետրվար ամիսներին, նույն համացանցային կայքում կատարված որոնումների արդյունքում հայտնաբերել է օգտատերերի, այդ թվում նաև 14-ամյա աղջկա, ովքեր համացանցային կայքում իրենց անհետ կորած զինծառայող հարազատներին որոնելու կամ նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ հրապարակումներ էին կատարել:

Առանձնացնելով իր համար նախընտրելի իգական սեռի օգտատերերին՝ 40-ամյա տղամարդը «Մեսենջեր» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով հաղորդագրություններ է ուղարկել նրանց՝ հայտնելով, թե իբր վերջիններիս անհետ կորած հարազատները գտնվում են Ադրբեջանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում և ինքը անմիջական շփում ունի նրանց հետ: 

Օգտատերերից շատերը չեն պատասխանել ուղարկված հաղորդագրություններին, սակայն ոմանք, հավատալով և ցանկանալով տեղեկություններ ստանալ իրենց հարազատների մասին, պատասխանել են նամակին և սկսել նամակագրություն վարել վերջինիս հետ:

Տղամարդը, օգտվելով նրանց վիճակի խոցելիությունից, կեղծ խոստումներ տալով, որ կկազմակերպի հեռախոսազրույց գերևարված զինծառայողների հետ, ուղարկել է «Magicut» և «Cupace» ծրագրային հավելվածների միջոցով վերափոխված լուսանկարներ՝ դրանցում տեղադրելով անհետ կորած զինծառայողի դեմքը: Օգտվելով այն հանգամանքից, որ իր հետ նամակագրություն վարող անձինք հավատացել են իր կողմից հայտնած տեղեկություններին՝ նրանցից պահանջել, ապա հարկադրել է «Մեսենջեր» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով ուղարկել մերկ վիճակում կատարված լուսանկարներ ու տեսագրություններ՝ հակառակ պարագայում սպառնալով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրանց գերևարված հարազատների նկատմամբ կամ սպանել վերջիններիս:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0– 

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:01
28 Հուլիսի 2021
Շիրակում 69–ամյա ամուսինը հարևանի տանը, տեսնելով, որ կինը ծխում է, դանակահարել է նրան և սպանել (ՖՈՏՈ)
Շիրակում 69–ամյա ամուսինը հարևանի տանը, տեսնելով, որ կինը ծխում է, դանակահարել է նրան և սպանել.ՖՈՏՈ
11:47
27 Հուլիսի 2021
Երևանի շենքերից մեկում պայթուցիչով նռնակներ են հայտնաբերվել
Երևանի շենքերից մեկում պայթուցիչով նռնակներ են հայտնաբերվել
11:23
27 Հուլիսի 2021
Ահասարսուռ դեպք Գյումրիում.բնակարանում հայտնաբերվել են 37–ամյա մոր և նրա 10–ամյա որդու դիերը
Ահասարսուռ դեպք Գյումրիում. հայտնաբերվել են 37–ամյա մոր և նրա 10–ամյա որդու դիերը, նախնական վարկածով` մայրը թույնել է որդուն, հետո իրեն
00:18
27 Հուլիսի 2021
Խոշոր հրդեհ Սարյան փողոցում, այրվել են ավտոմեքենան․կադրեր դեպքի վայրից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Խոշոր հրդեհ Սարյան փողոցում, այրվել են ավտոմեքենան․կադրեր դեպքի վայրից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
20:40
26 Հուլիսի 2021
Լոռիում երկրաշարժ է գրանցվել
Լոռու մարզում երկրաշարժ է գրանցվել
13:22
26 Հուլիսի 2021
Սյունիքում 34 տարեկան կինը մտել է թոշակառուի տուն, հարվածել, դեմքին ու բերանի մեջ հեղուկ է լցրել և գողացել 840 հազար դրամ ու 100 դոլար
Սյունիքում 34 տարեկան կինը մտել է թոշակառուի տուն, հարվածել, դեմքին ու բերանի մեջ հեղուկ է լցրել և գողացել 840 հազար դրամ ու 100 դոլար
10:35
26 Հուլիսի 2021
Դիլիջանի տներից մեկում կնոջ և տղամարդու դիեր են հայտնաբերվել
Դիլիջանի տներից մեկում կնոջ և տղամարդու դիեր են հայտնաբերվել
10:26
26 Հուլիսի 2021
Խոշոր ավտովթար Ամիրյան–Զաքյան խաչմերուկում. բախվել է 4 ավտոմեքենա, կան վիրավորներ
Խոշոր ավտովթար Ամիրյան–Զաքյան խաչմերուկում. բախվել է 4 ավտոմեքենա, կան վիրավորներ
14:30
25 Հուլիսի 2021
Երևանում BMW-ն մխրճվել է բենզալցակայանի մեջ, հրդեհ է բռնկվել (ՖՈՏՈ)
Երևանում BMW-ն մխրճվել է բենզալցակայանի մեջ, հրդեհ է բռնկվել.ՖՈՏՈ
10:25
24 Հուլիսի 2021
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ հոսպիտալացված 7 վիրավորներից հղի կնոջ 7 ամսական երեխան ծննդաբերության ժամանակ մահացել է
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ հոսպիտալացված 7 վիրավորներից հղի կնոջ 7 ամսական երեխան ծննդաբերության ժամանակ մահացել է
20:02
23 Հուլիսի 2021
Հրապարակվել են Բագրատաշեն մաքսատան մոտ Mercedes-ի պայթյունի կադրերը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են Բագրատաշեն մաքսատան մոտ Mercedes-ի պայթյունի կադրերը.ՎԻԴԵՈ
10:37
23 Հուլիսի 2021
Բագրատաշենի մաքսատան մոտ մեքենայի գազի բալոն է պայթել, մեկ մարդ մահացել է
Բագրատաշենի մաքսատան մոտ մեքենայի գազի բալոն է պայթել, մեկ մարդ մահացել է