526.02
7.42
477.46
+3
Եղանակը Երևանում
Հայ

4 ջրատար և 67 փրկարար. Ծիծեռնակաբերդի մոտ բռնկված հրդեհը հաջողվել է մարել միայն կեսգիշերն անց

10:12
15 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան Ծիծեռնակաբերդի մոտ բռնկված խոշոր հրդեհը հաջողվել է մարել միայն կեսգիշերն անց։

ՀՀ ԱԻՆ–ի հաղորդմամբ, հուլիսի 14-ին, ժամը 20:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Ժամը 21:23-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ». դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Այնուհետև դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 3 խումբ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:49-ին, մարվել՝ 01:21-ին։ Այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ: Ժամը 01:41-ից 02:39-ը երկու մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն:

Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանից 4 ջրատար և 67 փրկարար:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
13 Նոյեմբերի 2019
Երկրաշարժ Շիրակի մարզում
Այսօր երեկոյան երկրաշարժ է գրանցվել Շիրակի մարզում։
18:17
13 Նոյեմբերի 2019
Սյունիքում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. 2 տուժածների վիճակը ծանր է
Սյունիքում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում. 2 տուժածների վիճակը ծանր է:
14:40
13 Նոյեմբերի 2019
Չարենցավանում 21–ամյա աղջիկ են առևանգել
Չարենցավանում 21–ամյա աղջիկ են առևանգել:
12:00
13 Նոյեմբերի 2019
Ինքնասպանություն Երևանում. տղամարդը նետվել է Կիևյան կամրջից
Ինքնասպանություն Երևանում. տղամարդը նետվել է Կիևյան կամրջից:
19:59
12 Նոյեմբերի 2019
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Բաղրամյան պողոտայում
Կանխվել է 31–ամյա տղամարդու ինքնասպանության փորձը Բաղրամյան պողոտայում։
18:23
12 Նոյեմբերի 2019
Խոշոր ավտովթար Վայոց Ձորում. բեռնատարը բախվել է արգելապատնեշներին ու կողաշրջված վիճակում հայտնվել ձորում
Խոշոր ավտովթար Վայոց Ձորում. բեռնատարը բախվել է արգելապատնեշներին ու կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:
17:20
12 Նոյեմբերի 2019
Երևանում փաթեթներով մարիխուանա է հայտնաբերվել թմրամիջոց իրացնելու կասկածանքով բերման ենթարկվածի մոտ (ՎԻԴԵՈ)
Երևանում փաթեթներով մարիխուանա է հայտնաբերվել թմրամիջոց իրացնելու կասկածանքով բերման ենթարկվածի մոտ:
16:47
12 Նոյեմբերի 2019
Երևանում հրդեհ է բռնկվել 3 ավտոտնակներում. վնասվել են նաև այնտեղ գտնվող մեքենաները
Երևանում հրդեհ է բռնկվել 3 ավտոտնակներում. վնասվել են նաև այնտեղ գտնվող մեքենաները:
16:01
12 Նոյեմբերի 2019
Արցախում 49–ամյա տղամարդը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա
Արցախում 49–ամյա տղամարդը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա:
15:41
12 Նոյեմբերի 2019
37–ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է մոտ 4 կգ մարիխուանա և կանեփի 10 բույս (ՎԻԴԵՈ)
37–ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է մոտ 4 կգ մարիխուանա և կանեփի 10 բույս:
14:41
12 Նոյեմբերի 2019
Քաղաքացին սպառնում է նետվել 5–րդ հարկից Երևանի Բաղրամյան պողոտայում
Երևանի Բաղրամյան պողոտայում քաղաքացին սպառնում է նետվել 5–րդ հարկից :
11:54
12 Նոյեմբերի 2019
Մոսկվայում երեխաների հետ պատուհանից նետված կինը մահից առաջ գրություն է թողել
Մոսկվայում երեխաների հետ պատուհանից նետված կինը մահից առաջ գրություն է թողել: